ABBYY-ի հիմնադրի որդին` Միքայել Յանը գործարկել է հաճախորդների հետ շփման ManyChat հարթակը և հայտնվել 500 Startups-ում
2016 թվականի հունվարին ռուսական ManyChat մեսենջերը դարձել է 500 Startups աքսելերատորի ռեզիդենտ: Սթարթափի ստեղծող Միքայել Յանը, ով ABBYY ընկերության հիմնադրի որդին է, vc.ru-ին պատմել է նախագծի կառուցվածքի մասին, որն օգնում է հաճախորդների հետ շփվել մեսենջերների միջոցով:
Նախագծի մասին
ManyChat-ը հարթակ է, որը թույլ է տալիս բիզնեսի ոլորտում հաճախորդներին շփվել մեսենջերների` «Վկոնտակտեի», Facebook Messenger-ի, Telegram-ի կամ WhatsApp-ի միջոցով: Շուտով կմիանա նաև Viber-ը:
ManyChat–ը միավորում է բոլոր մեսենջերներն ընդհանուր ինտերֆեյսում և օգնում նամակագրություն հաստատել միանգամից մեծ թվով հաճախորդների հետ: Մենք միասնական պատուհան ենք տրամադրում, որում աշխատողները կարող են պատասխանել հաճախորդների բոլոր հաղորդագրություններին` անկախ նրանից, թե որ մեսենջերից են դրանք ստացվել:
Այժմ հիմնական քեյսերը պատվերների ընդունումն է և մեսենջերների հնարավորությունը: Օրինակ, սննդի առաքման կետը կարող է ManyChat օգտագործել` հաճախորդների պատվերներն ընդունելու համար: Ինտերնետ պրովայդերները դրանից օգտվում են օգտատերերի խնդիրները լուծելու համար: Հյուրանոցներն ու ռեստորանները հետադարձ կապ են պահում մեր միջոցով:
Մենք ոչ միայն փոքր և միջին բիզնեսին ենք ուղղված: Այժմ մի քանի փորձնական նախագծեր ենք գործարկում մեծ ընկերությունների հետ` հասկանալու համար, թե ինչպես կարելի է կրճատել ծախսերը և ավելի շատ փող վաստակել:
Հիմա Manybot-ը Telegram-ում բոտերի ստեղծման ամենամեծ հարթակն է, որի ադմինիստրատորներն ավելի քան 100 հազար բոտ են ստեղծել, և այժմ մենք օրական 17 միլիոն հաղորդագրություն ենք ուղարկում։
Մեզանից օգտվում է արդեն մի քանի տասնյակ ընկերություններ` տարածաշրջանային տելեկոմներ, զբոսաշրջային ֆիրմաներ, ռեստորաններ, մեծ թվով ոչ մեծ բիզնեսներ ծառայությունների ոլորտից` նախևառաջ, նրանք, ովքեր ցանկանում են կապվել ոչ միայն փոստով կամ հեռախոսով, այլ նաև WhatsApp-ով, և մարդիկ նրանց գրում են, հարցեր են ուղղում, պատվերներ կատարում: Պետք չէ ոչինչ փնտրել, անցնել ձայնային մենյուի լաբիրինթոսը, փակել հայտնվող գովազդը: Գրեցիր` ստացար: Կախարդանք է:
Մեսենջերների մասին
Մենք բոլորս գիտենք, որ ասիական մեսենջերները, ինչպիսիք են WeChat-ը, LINE-ը և KakaoTalk-ը, ֆունկցիոնալ առումով մեծ առաջընթաց են ապրել: Իրենք բացել են իրենց API-ն մշակողների համար տարիներ առաջ, այնինչ, արևմտյան մեսենջերները նոր նոր են սկսում դա անել:
Եթե խոսեմ անձնական նախասիրություններից, ապա ինձ շատ է դուր գալիս Facebook Messenger-ը: Առաջին հերթին` որպես սովորական օգտվող:
500 startups-ի մասին
Ինձ հաճախ հարցնում են. «Ի՞նչ կարղիք ունես 500 startups-ի մասին, դուրդ գալի՞ս է: Օգուտ կա՞»: 500 startups-ը շատ բաներ է տալիս` կապեր, գիտելիք, ենթակառուցվածք, փող: Բայց կարծում եմ, որ ծրագրի լավագույն կողմը մոտիվացիան ու կենտրոնացումն է արդյունքի վրա:
Մեզ հետ հոսքում դեռ 50 ընկերություններ կան: Բոլորը մեծ openspace-ում են: Զրույցներրի թեման մեկն է` քո նախագիծը: Մարդիկ լուրեր են ներկայացնում միմյանց` ինչ-որ մեկը կարևոր սահմանակետի է հասել, ինչ,որ մեկի մասին գրել են հեղինակավոր պարբերականում, ինչ-որ մեկը ֆինանսավորում է ներգրավել: Երբ ընկերություններն այդքան շատ են, ամեն պահի ինչ-որ բան է կատարվում և տեմպ է հաղորդում: Անընդհատ թվում է, թե դու հետ ես ընկել, և դա շատ է օգնում:
Նույնն էլ վերաբերում է մենտորի հետ շաբաթական հանդիպումներին: Եթե դու եկել ես հանդիպման և առաջընթաց չես գրանցում, ապա դու սպառում ես նրա ժամանակը: Այստեղ նման բաներ չեն սիրում:
Հոր մասին
Հայրս միշտ ողջունել է իմ նախաձեռնությունները: Նախագծերում ֆինանսներով երբեք չի մասնակցել, բայց միշտ օգնել է խորհուրդներով և ծանոթություններով: Մենք հաճախ ենք հանդիպում, քննարկում ընթացիկ հարցերը, ռազմավարությունը, ապագան: Լավ իմաստով վեճեր անընդհատ են պատահում` պատճառը հայկական և չինական արմատներն են. առաջինը զգայական պահն է, երկրորդը թույլ չի տալիս կանգ առնել: Երկուսս էլ ունենք ապագայի հստակ պատկերացում, որը երբեմն կտրական է դառնում, բայց դա նորմալ է, առանց դրա դժվար է մարդկանց տանել քո հետևից: