![](/banners/BeFunky-design.jpg)
Վարսակե թխվածքաբլիթներ կոկոսով` տնային պայմաններում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/6776660-650-1455885606-b1ff826178d26077f5337d63fcef11a9_70344.jpg)
Կոկոսով վարսակե թխվածքաբլիթների բաղադրատոմսը:
Բաղադրիչները.
1. Վարսակի փաթիլներ – 300գ
2. Կոկոսի քերուկ – 300գ
3. Խուրմա – 200գ
4. Չամիչ – 200գ
5. Ծիրանաչիր – 100գ
6. Դարչին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Թրջել չամիչը և ծիրանաչիրը տաք ջրում:
2. Առանձին աղալ և ալյուր դարձնել վարսակի փաթիլները և կոկոսի քերուկը:
3. Բոլոր բաղադրիչները լավ հարել բլենդերում` մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Ստացված զանգվածից թխվածքաբլիթներ ձևավորել և թխել ջեռոցում 180 աստիճանում` մինչև ոսկեգույն դառնալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը