
Metallica-ն Bataclan-ում համերգի ալբոմ կթողարկի Փարիզի ահաբեկչությունից տուժածերին օգնելու համար

Ամերիկյան Metallica ռոք-խումբն ալբոմ կթողարկի Փարիզի Bataclan դահլիճում կայացած համերգի ձայնագրությամբ: Ստացված միջոցները կտրամադրվեն Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից տուժածների եւ զոհերի ընտանիքների օգնությանը:
Libert, Egalit, Fraternit, Metallica! («Ազատություն, հավասարություն, եղբայրություն, «Մետալիկա» “!”) ժողովածուում ներառված է ինը երգ, որոնք կատարվել են 2003 թվականի հունիսի 11-ին Bataclan-ում կայացած համերգի ընթացքում: Metallica-ն այն ժամանակ Փարիզում ելույթ է ունեցել St. Anger («Արդար ցասում») ալբոմի աջակցման համերգային շրջագայության ընթացքում:
Սպասվում է, որ նոր ժողովածուն վաճառքի կհանվի ապրիլի 16-ին: Ստացված միջոցները կփոխանցվեն Give for France հիմնադրամին, որն օգնություն է ցույց տալիս ահաբեկչական գործողությունների ենարկված անձանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: