Կինը 20 տարի շարունակ հավաքելով իր մազերը` դրանցից ժիլետ է գործել
Ռումինացի Օրտանսա Պասկարիուն հպարտանում է իր յուրօրինակ ժիլետով, որը գործել է սեփական մազերից: Օրտանսան իր թափված մազերը հավաքել է շուրջ 20 տարի, և, երբ հասկացել է, որ բավականաչափ հավաքվել է՝ որոշել է դրանցից յուրահատուկ հագուստ պատրաստել:
Կինը իր մազերը սկսել է հավաքել`համաձայն իր ծննդավայրի ավանդույթի: Ըստ այդմ՝ իր գեղեցկությունն ու հաջողությունը պահպանելու համարկինը երբեք չպետք է դեն նետի իր մազերը:
«Ես 40 տարեկանից սկսել եմ հավաքել մազերս, որոնք թափվում էին սանրելուց: 60 տարեկանում նկատեցի, որ հավաքել եմ մեկ կիլոգրամ, և դա բավական էր ժիլետի համար: Տարօրինակ, բայց միևնույն ժամանակ՝ հաճելի էր գործել ինչ-որ բան սեփական մազերից»,- ասել է Օրտանսան:
Սակայն նա այլևս չի կրում այդ ժիլետը: 5 տարի պահելուց հետո Օրտանսան ժիլետը նվիրել է տեղական ազգագրական թանգարանին:
Օրտանսայի ամուսինը` Վասիլեն, հպարտանում է կնոջ վարպետությամբ: «Ժիլետը կարծես փափուկ բուրդ լիներ: Ես հպարտանում եմ իմ կնոջով: Դա իրոք շատ բարդ աշխատանք էր: Իսկ ժիլետն իրոք հրաշալիէ»,-նշել է Վասիլեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Գայանե Սիմոնյանը