ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը մինչև ընթացիկ շաբաթվա վերջ կորոշի Երևան քաղաքի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Ինչ վերաբերում է շրջանառվող անուններին, ապա, եթե մասնակցության հարց չի քննարկվել, անուններ այս պահին չեն կարող քննարկվել»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող հավանական թեկնածուների շարքում մամուլը նշում է նաև Ն.Զոհրաբյանի անունը:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:

Փաստինֆո

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031