Ինչպես արդյունավետ պայքարել քրոնիկ հոգնածության դեմ
meddaily.ru կայքը ներկայացնում է միջոցներ քրոնիկ հոգնածությունից ազատվելու համար: Կայքը նախ գրում է, որ քրոնիկ հոգնածությունը արտահայտվում է ֆիզիկական և հոգեբանական ախտանիշներով: Նման խնդիր ունեցող մարդիկ մշտապես հոգնածություն են զգում, քնից նոր արթնանալու դեպքում նույնիսկ նրանք արդեն իրենց «ջարդված» են զգում: Ամենաթեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում նրանք ուժասպառ են լինում, կոորդինացիայի խանգարումներ ունենում: Քրոնիկ հոգնածություն ունեցող անձինք սովորաբար դեպրեսիվ են լինում, ի վիճակի չեն լինում ադեկվատ ընդունել քննադատությունը, ինչը դժվարացնում է աշխատակիցների հետ շփումը: Ցրված լինելու պատճառով նրանք հաճախ են սկսում սխալներ անել աշխատավայրում:
Նման վիճակից դուրս գալու համար խորհուրդ է տրվում ժամանակ տրամադրել հանգստին, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին: Քրոնիկ հոգնածության վիճակից ազատվելու համար շատ կարևոր է նորմալացնել հոգեկան վիճակն ու ստանալ մաքսիմում դրական էմոցիաներ: Քանի որ քրոնիկ հոգնածություն ունենալու դեպքում օրգանիզմում բոլոր պրոցեսները դանդաղում են, խորհուրդ է տրվում շատ վիտամիններ օգտագործել: