Բաժիններ՝

Աշոտյանը՝ ԲՀԿ-ի «հերթական ապատեղեկատվության փորձի» մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քարոզարշավի ընթացքում գրական-գեղարվեստական ժանրերի պակաս չի զգացվել` հեքիաթներ, դեդեկտիվներ, դրամաներ, ողբերգություններ, կատակերգություններ, անգամ սիրային վեպեր և վիպակներ:

ԲՀԿ անդամ որոշ գործընկերներ գերազանցում են իրենք իրենց:

Մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր Հայաստանը 2012 թվականի 7.2 % տնտեսական աճով աշխարհի երկրների լավագույն եռյակի մեջ է:

Կարդացեք նաև

Չզլացա ու փորձեցի փորփրել գրականությունը:

Պարզվեց, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամի տվյալներով (Source of data: IMF’s World economic outlook database) Հայաստանը 2012 թվականի իր տնտեսական աճով 24-րդն է աշխարհի 188 երկրների շարքում:

Հերթական ապատեղեկատվության փորձը ձախողվեց:

Հետևությունները թողնում են ընթերցողին:

Հ.Գ. Ինչ լավ է, որ քարոզարշավը մոտենում է ավարտին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս