Ոստիկանության ծառայողների պահանջով նա ներկայացրել է «Ազալեպտին»` 2, «Ցիկլոդոլ»` 11, «Դիազեպամ»` 23 և «Հալոպերիդոլ» 57 տեսակի հոգեմետ դեղահաբեր:
«Դա բոյկոտ չէ, ասին, որ չեն մասնակցում քվեարկությանը: Բոյկոտը դա ուրիշ է: Ես կարծում եմ չէին ուզում ասել` ոչ, եւ նաեւ չէին կարող ասել` այո»: Հարցին, թե ինչու չէին կարող ասել այո, ապա ըստ Հ. Աբրահամյանի. «Մեկը մեկից երեւի քաշվում են, մտածում են կասեն՝ դավաճան են եւ այլն, ես այդպես եմ մտածում»:
Նա խոստովանել է, որ մայիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բաց դռնով մտել է 1950 թ. ծնված Սերյոժա Փ.-ի բնակարան և գողացել 2 բջջային հեռախոս:
Ջիլիզայում նույնպես գյուղացիները առողջական խնդիրներ ունենալու դեպքում կարող են ապավինել միայն բուժքրոջ օգնությանը. գյուղում բժիշկ չկա։
Մայիսի 22-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ուղևորատար տրանսպորտային միջոց, իսկ երթուղիներում Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 20 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը: Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին («ԳԾԻԳ» ՊՀ) ամրակցված «ՎԱԶ 21214-126-20» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենային է բախվել քաղ. Վարդան Պետրոսյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան լիովին շարքից դուրս է եկել և դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի: Տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հազարավոր մարդկանց շահեր եմ պաշտպանել իմ շահերը նույնպես կարող եմ պաշտպանել…
Ո՞նց կարող է Մարտի 1-ի զոհը հիմա փաթաթված ման գա Մարտի 1-ի սպանողի հետ: Առաջին պահանջատերը Մարտի 1-ի Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Ի՛նքն էր առաջինը, հետո նոր մյուս քաղաքական ուժերը՝ 18, որոնք միավորվել են: Ինքն առաջինն է հրաժարվել դրանից, ո՞ւմ հետ է ընկերություն անում, ով կրակե՞լ է երեկ իր վրա: Իրա՛ վրա են կրակել, ի՛ր արյունն են թափել, ո՞նց կարելի է դա մոռանալ եւ մտածել, որ այդ մարդկանց հետ՝ երեկվա մարդասպանի հետ էսօր ուզում է ինձ լավություն անել: Պետք չի, չեմ ուզում, ի սեր Աստծո: Վստահ եմ, լավ բան չի լինելու:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Նիկոլա Բրիեկիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՕԵԿ գրասենյակից:
Մայիսի 23-27-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Մայիսի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշ համայնքներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն:
Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, հայաստանցիներն ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն ռուսաստանյան աշխատաշուկայում:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այդ նպատակին է ծառայում Ս.Սարգսյանի և Ռ.Քոչարյանի անձնական օգտագործման և նեղ խմբակային շահերին սպասարկող կուսակցությունները ընդդիմադիր դաշտ մղելու գործընթացը, իսկ իրենց կողմից չվերահսկվող ուժերին՝ իրական ընդդիմությանը, լուսանցք մղելու փորձերը: Այդ նպատակի համար օգտագործում են գրեթե ամբողջովին իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-երը՝ իրականացնելով քարոզչություն գեբելսյան մեթոդաբանությամբ:
Քաղաքացի Զորիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 22-ին, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 2 հասցեում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շմայսն արդեն չի էլ գիտակցում, թե որտեղ է գտնվում` փողոցում, թե խորհրդարանում: Նրա պահվածքը նիստերի դահլիճում հենց խոսում է պատգամավորի ոչ սթափ վիճակում լինելու մասին:
«Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է:
Հրայր Թովմասյանից ծանր ժառանգություն ստանալու մասին հայտարարություն չեմ արել երբևէ: Ասել եմ, որ համակարգն ունի բազում հիմնախնդիրներ, և դա այդպես է:
Ոսկեվանցին Նոյեմբերյան քաղաքում համակարգչով մուտք է գործել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության կայք,տեղեկացրել ,որ իրեն արգելված չէ Ռուսաստան մուտք գործել:
Այսօր մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Էջմիածին-Զվարթնոցի ուղեվարձը նախկինում 50 դրամ էր, դարձել է 100, Էջմիածին-Փարաքարը 120 դրամ էր, դարձել է 150 դրամ»:
Մարզային կենտրոնները Լոռու, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ ռադիոլոկացիոն կայանները՝ Արագածոտնի և Լոռու մարզային կենտրոններում: Հակակարկտային կայաններից 72-ը Լեռնային Ղարաբաղում են, 165-ը՝ Արմավիրի, 60-ը՝ Արագածոտնի, 60-ը՝ Արարատի, 45-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Կոտայքի, իսկ 6-ը՝ Վայոց ձորի մարզերում:
Օգտվելով ԱԻՆ հեղինակության բարձրացումից, ԱԻՆ ՊՀՏԱ տեսչության անվան տակ ի հայտ են եկել մի շարք կազմակերպություններ, որոնք այցելում են հիմնարկ-ձեռնարկություններ ու բնակարաններ և անմիջականորեն նպաստում կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը։
Նրանք ժամանակակից են, բայց միաժամանակ ազգային, ստեղծարար են և արձագանքում են օրվա խնդրին, այդ օրվա նյարդով են ապրում` միաժամանակ գիտակցելով ավանդական, ազգային արժեքի նշանակությունը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Նազարյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրո Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):