Բաժիններ՝

Ինչ էր կատարվել իրականում. Ոստիկանները պարզեցին իրողությունը

Օգոստոսի 6-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք` արյունահոսությամբ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Ռազմիկ Օ.-ն:

Վերջինս բժիշկներին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է մետաղյա առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, նրան սուր կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել 1980 թ. ծնված Գևորգ Հ.-ն:

Ռազմիկ Օ.-ին և Գևորգ Հ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

 ՀՀ Ոստիկանություն                                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս