
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնեցկում իր անօդաչու սարքերի գնդակոծման մասին

INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ մոնիտորինգային հատուկ առաքելությունը պնդում է, որ իրենց անօդաչու սարքերը հոկտեմբերի 29-ին եւ նոյեմբերի 2 –ին Ուկրաինայի արեւելքում գրոհի են ենթարկվել:
«Առաքելության անօդաչու սարքերը GPS արգելքի են ենթարկվել հոկտեմբերի 29- ին, Սարտանա բնակավայրի մոտակայքում, բայց լքել են տարածքը եւ հաջողությամբ վայրէջք կատարել: Անօդաչու սարքերը զենիթային գնդակոծության են ենթարկվել նաեւ նոյեմբերի 2-ին»,-նշվում է առաքելության Facebook-ի էջում:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը հայտարարել էր, որ հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ առաքելության անօդաչու սարքը խոցվել է: