Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ հայկական կառույցների ղեկավարների հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ:

Քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները:

Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի եւ ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակի նախկին ղեկավար Կարո Արմենյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը եւ հնարավոր զարգացումները, տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առաջիկա տարիների համար համագործակցության հիմնական ուղղություններին:
ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այցը Վաշինգտոն ավարտվել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031