Ի՞նչ է տեղի ունեցել իրականում. ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրականում տղային սպանել են սենյակում՝ անկողնու մեջ, հետո փորձել են հետքերը թաքցնել ու նրա անշնչացած մարմինը կախել են պտտաձողից:
Հանրապետության տարածքում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
«Մենք որոշել ենք ամեն ինչ հրատարակել, այո՛, ամեն ինչ հրատարակելու ենք, ոչ մի բան չի մնալու: Ես ասում եմ, որ Ցեղասպանության 100-ամյակը վերջը չէ, 100-ամյակը սկիզբն է: Նախ` Ցեղասպանությունը 1915թ. ապրիլին չի եղել, եղել է հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին»,- ասում է Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման կապակցությամբ տեղի ունեցած տոնակատարությանը, որը մայրաքաղաքի «Պողոսյան պարտեզներում» կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը:
Քաղաքացի Էդգար Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին ծանոթանալու նպատակով հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ:
«Թե ինչպես էին հատուկ ջոկատայինները ծեծ ու ջարդի ենթարկում այսօրվա Արցախի ավտոերթի մասնակիցներին: Բոլոր տեսախցիկները ջարդելուց հետո նրանք վստահ գրոհեցին «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից և բառի բուն իմաստով՝ «քացու տակ» առնում»:
Հունվարի 30-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Աղավնի Ա.-ին և դիմել փախուստի:
«Ամերիկայի ձայնը» անդրադարձել է ռազմական զենքերի սև շուկային, որտեղից էլ ահաբեկիչները ձեռք են բերում իրենց զենքերը: Իսկ որտեղից են այդ ռազմական զենքերը հայտնվում սև շուկայում: Մանրամանսերը՝ տեսանյութում:
2014 թ. դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն:
Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել է Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանը, հարևանների խոսքով, միայնակ էր ապրում, երբեք որևէ մեկի հետ չէր շփվում, իսկ այսօր անսպասելի իմացել են, որ հյուրեր է ունեցել, որոնց հետ հանդիպումն ավարտվել է սպանությամբ:
Փոխարենը բացվեց ԵՊԲՀ վիրաբուժության 4-րդ ամբիոնը, որը ասեպտիկա է ուսուցանում շատ մակերեսայնորեն և իմիջիայլոց: Մեզ նաև հաջողվեծ պարզել, որ վերջինիս ամբիոնի վարիչը` պրոֆ. Մուշեղ Միրիջանյանը իր տղայի` ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանի հետ զբաղված է շնամարտեր կազմակերպելով և շան առուծախով:
Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը կայքի հետ զրույցում նշել է, որ տղամարդն ապրում էր կնոջ հետ, ունի նաև երեխաներ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում:
Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր
Մոլորյալ տղամարդիկ՝ մարմնավաճառ կնոջ ցանցում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեյին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։
«Հայրենիքը սկսվում է սահմանից»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:
Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
«Հայրեր-որդիներ» հավերժական վեճի հանգուցալուծումը՝ կացնով: Նոր մանրամասներ Շենգավիթում կատարված ոճրագործությունից:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կերուխումի հետքեր, անկողնում՝ կացնահարված, արնաքամվող տղամարդ:
Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձի։
Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել:
Հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի հերթական համերգը։
«Մեզ ապշեցրեց, որ դատավճռի ընթերցման ժամանակ Վարդան Պետրոսյանը, կրելով մեր եռագույնով շարֆը, հպարտ կանգնած էր եւ կարծես թե Ղարաբաղում 2 թուրք էր սպանել ու դրա համար էր դատապարտվում: Այս է ողջ դատաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների վարքագծի հայելին: Մի՞թե սա է մեր մտավորականության իրական դեմքը»:
«Մենք ոչինչ չգիտենք, չգիտեինք անգամ, որ մենք դիմելու էինք, որ ներգրավեին մեզ որպես տուժողի իրավահաջորդ, մենք մեր վշտի մեջ տապակվում էինք, հիմա ներգրավված ենք: Են օրը քննիչի հետ հանդիպեցինք, ինքն ասաց, որ մեզ փաստաբան կտրամադրեն: Մի քանի օր լուռ էին, երեկ ուշ երեկոյան փաստաբանների պալատից զանգեցին կանչեցին ու ասացին, որ մեր գործը պաշտպանելու են պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Թամարա Պողոսյանը: Նրանց մենք չենք ճանաչում, դեռ չենք հանդիպել, բայց ասացին, որ ուրիշ փաստաբան էլ եթե ուզենք, կարող ենք վերցնել»:
Երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենան:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ապրիլի 10-ին՝ վերադարձվել Հայաստան:
Հունվարի 31-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցում` սպայական հանրակացարանի 1-ին հարկում: