Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջիկը վերջին շրջանում իրեն տարօրինակ է պահել. նոր մանրամասներ. armlur.am

Երեկ հանրապետությունում ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 15-ամյա Անահիտը (անունը փոխված է) եկել է Երևան և Կիևյան կամրջից ցած նետվել:

Հրազդան գետում հայտնվելուց անմիջապես հետո նրան տեղափոխել են Արմենիա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Armlur.am-ի հետ զրույցում Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը հայտնել է, որ տարածված լուրերը, թե աղջիկն անհայտ կրոնական կառույցի անդամ է, իրականությանը չի համապատասխանում: Գյուղապետի փոխանցմամբ՝ ինքը երեկ եղել է հիվանդանոցում, խոսել է աղջկա ծնողների հետ, ովքեր էլ հերքել են, որ երեխան կարող էր որևէ աղանդի անդամ լինել:

«Ծնողներն ասացին, որ երեխան վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, ընկճված էր, քիչ էր շփվում շրջապատի մարդկանց հետ: Չեն կարողանում ուշքի գալ, որևէ կերպ բացատրել կատարվածը: Նրանք վստահ են, որ ինչ-որ կրոնական կառույցի մասին խոսք լինել չի կարող: Հորեղբոր աղջկա հետ էլ եմ խոսել, նրա համադասարանցին է, նա էլ չի հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել, ինչը կարող էր էրեխուն դրդել նման բանի»,- ասաել է Արթուր Մուրադյանը՝ հավելելով, որ աղջկա ընտանիքը բարեկարգ վիճակում է ապրում, սոցիալապես ապահովված է:

Վերջինս հայտնել է, որ զրուցել է նաև դպրոցի տնօրենի հետ, ով ևս զարմացած է երեխայի՝ նման քայլի դիմելու հանգամանքից: Տնօրենը ևս նկատել է, որ վերջին շրջանում աղջիկն իրեն սովորականի պես չի պահել, ավելի քիչ է շփվել համադասարանցիների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս