10 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:50 17.02.2015 | Կյանքը Գյումրու վագոն-տնակներում՝ ձմռանը

Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի և լուսանկարային ռեպորտաժների պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը:

21:30 17.02.2015 | Ավետիսյանների հարազատները անորոշության ու շփոթի մեջ են. 1in.am

«Չգիտենք՝ ինչո՞վ են զբաղված առ այսօր: Արդեն մեկ ամիս է անցել, մենք ոչ մի լուր չունենք, փաստաբանի հետ հանդիպել ենք, բայց էլի ասեմ՝ ձեզանից ավելի բան չգիտենք»:

21:10 17.02.2015 | Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Մ.-ին:

20:50 17.02.2015 | Շնչառական վիրուսների դեպքում ինքնաբուժությունն հակացուցված է

Եղանակային կտրուկ փոփոխություններին զուգահեռ սրանում են շնչառական ուղիների հետ կապված տարբեր ինֆեկցիաներ:

20:50 17.02.2015 | Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Մինչ օրս ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Առաքելյանը: Նրա այլ դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին առայժմ խոսակցություններ չկան:

20:30 17.02.2015 | Իջևանի խորհրդանիշ հյուրանոցը ավերվել է

Իջեւանի քաղաքապետարանից ստացված տվյալներով՝ շենքը սեփականաշնորհվել է 2006թ, այդ հսկա շենքի կադաստրային արժեքը կազմել է 10 միլիոն դրամ, շենքը սեփականաշնորհվել է 7 միլիոն դրամով:

20:10 17.02.2015 | Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 10.05-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ն:

19:51 17.02.2015 | Քաղաքական դաշտի գրագիտացումը` անցնցում

Ներհայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք եւ տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու եւ այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու:

19:30 17.02.2015 | Կալանավորը հաղորդել է, որ հատուկ ծառայություն իրականացնողի կողմից տրված գումարի դիմաց ընդունել է իր չկատարած մի շարք հանցագործություններ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

19:10 17.02.2015 | 18 տարի հետախուզման մեջ գտնվող կինը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ն:

18:51 17.02.2015 | Ն. Զոհրաբյանը տեղեկություն չունի Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից

Ի պատասխան Aysor.am-ի հարցադրման` արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկատվությունն այն մասին, որ այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը միայն ասաց. «Ես նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունեմ»:

18:50 17.02.2015 | Գողություն՝ «Նաիրի բժշկական կենտրոնի» ատամնաբուժարանից

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ատամնաբուժական բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։

18:42 17.02.2015 | Աղվան Վարդանյանը՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին. «Այս հանդիպումը ուղղակի անհրաժեշտ էր». Aysor.am

«Այս հանդիպումը ուղղակի անհրաժեշտ էր` հաշվի առնելով ՀՀԿ-ԲՀԿ վերջին առճակատումը, որպեսզի իրավիճակը երկրում ավելի չթեժանա»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այսօր կայացած հանդիպմանը:

18:12 17.02.2015 | ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքեցին ևս երկու պատգամավորներ

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին դիմում է գրել ևս երկու պատգամավոր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգոր Մարգարյանից գրություններ է ստացել, որտեղ վերջիններս հայտնել են, որ հրաժարվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից: Հարություն Ղարագյոզյանը իր դիմումը հիմնավորել է՝ նշեով. «… քանի որ «կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը»:

17:51 17.02.2015 | Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կայացավ. armlur.am

Քիչ առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ կայքի տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի: Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը:

17:43 17.02.2015 | Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում տեղում է ձյուն:

17:35 17.02.2015 | Կատարվածը ընտրովի արդարադատության բացահայտ դրսևորում է. ՔՀԻ

Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով` քննադատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ չճշտված լուրեր են տարածված, թե Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ խուսափել է հարկեր մուծելուց, քողարկել է բազմաթիվ քրեական հանցագործություններ՝ հանձնարարելով համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել ստուգելու այդ տեղեկությունները` ավելացնելով, որ նա հրավիրելու է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ իրավապահների հետ քննարկելու է, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:

17:30 17.02.2015 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Փետրվարի 18-21-ին շրջանների մեծ մասում, 22-ի գիշերը Սյունիքում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

17:10 17.02.2015 | Երևանում և Գյումրիում թունավորման դեպքեր են գրանցվել

Փետրվարի 17-ին, ժամը 00.19-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Մուրացան մանկական հիվանդանոց է հոսպիտալացվել Սեբաստիա փողոցի տներից մեկի բնակիչ` 2011 թ. ծնված Վ. Ա.-ը:

17:07 17.02.2015 | Ավազակային հարձակման մեջ մեղադրվող «Արթիկ» ՔԿՀ կալանավորը դատարանում ինքնավնասել է իրեն. «Փաստինֆո»

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորների համար նախատեսված սենյակում «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Աղասի Բարցիցն ինքնավնասման է դիմել՝ գազայրիչի մետաղական մասով վնասելով 2 ձեռքերի նախաբազուկները:

16:50 17.02.2015 | Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի Անգիոգրաֆիկ կենտրոնում նոր սարքավորումներ կտեղադրվեն

«Ինվազիվ կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Մասնավորապես տեղադրված է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆ, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ինչպես սրտի անոթների, այնպես էլ՝ այլ օրգանների»:

16:30 17.02.2015 | Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկը

Հանրապետության Նախագահը և Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաև վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգին:

16:19 17.02.2015 | Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի դեմ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անգործության:

16:15 17.02.2015 | Որտե՞ղ էր Նաիրա Զոհրաբյանը. aravot.am

«Քիչ առաջ տեղեկացա, որ ընդամենը մի քանի ժամով Երեւանից իմ բացակայությունը լուրջ աժիոտաժ է առաջացրել լրատվական, քաղաքական դաշտում: Անչափ շնորհակալ եմ իմ անձի եւ տեղաշարժի հանդեպ համակ ուշադրության եւ հոգատարության համար»:

16:09 17.02.2015 | Հիմնադիր խորհրդարան. «Վարչախումբ-եռյակ հակամարտությունն էլ ավելի է սրելու այդ ճգնաժամը»

Մենք մեր ժողովրդին կոչ ենք անում նման պայթյունավտանգ իրավիճակը քաոսի վերաճելու վտանգը կանխելու համար ցուցաբերել իրեն բնորոշ խոհեմություն ու զսպվածություն:

15:43 17.02.2015 | Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

15:29 17.02.2015 | Համակարգչային քննությունները բարձրացնում են անաչառությունը. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի պետական բժշկական համալսարանի էլեկտրոնային գրադարանի նոր սրահի բացման արարողությանը: Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը սա բուհում բացված երկրորդ ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցած էլեկտրոնային սրահն է, որն հնարավարություն է տալիս քննությունները կազմակարպել համակարգչային եղանակով.

15:27 17.02.2015 | Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն։

15:02 17.02.2015 | Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

«Միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»։

14:59 17.02.2015 | Քարի հիմքը թուլացել է. առկա է ընկնելու վտանգ

Փետրվարի 17-ին, ժամը 12.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում և 7-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում կախված են քարաբեկորներ. առկա է ընկնելու վտանգ:

  • Page 1116 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1111
  • 1112
  • 1113
  • 1114
  • 1115
  • 1116
  • 1117
  • 1118
  • 1119
  • 1120
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը