Երկինք բաց թողնվեց 100 օդապարիկ. «Հիշում ենք և պահանջում»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող համատեղ միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ:

«Սա 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներից հերթականն է: Այս օդապարիկների միջոցով նախ ցանկանում ենք   ոգեկոչել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ցույց տալ, որ այսօրվա երիտասարդությունը շարունակելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցերը: Նշեմ նաև, որ միջոցառումները կլինեն շարունակական: Բավականին մասշտաբային միջոցառում է նախատեսվում ապրիլի 15-ին»,- նշեց տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

odaparik5 odaparik4 odaparik9 odaparik10 odaparik11 odaparik12 odaparik7 odaparik1 odaparik

Տնտեսագիտական համալսարանի բակում հավաքվել Էր ավելի քան 100 երիտասարդ, ովքեր էլ օդապարիկները բաց թողեցին երկինք, իսկ երեկոյան քամին էլ դրանք տարածեց ամբողջ Երևանով:

Տեսանյութեր

Լրահոս