Բաժիններ՝

Անձրևատարից ջրալցվել են հարակից տները

Ապրիլի 11-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գետը վարարել և լցվում է ափամերձ տներն ու անասնագոմերը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Տեղում պարզվել է, որ առատ տեղումների պատճառով վարարել է գյուղով հոսող անձրևատարը և Կ. Թ.-ին պատկանող թիվ 3 և Ժ. Գ.-ին պատկանող թիվ 5 տների նկուղները:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ գործողություններ. փակել են դեպի տներ հոսող ջրի հոսքը և կատարել ջրահեռացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս