Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Անդրադառնալով Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովին` մասնագետն ընդգծեց, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն այժմ վերականգնվում է երկու ձեռքի վիրահատություններից հետո: Սակայն նա կմասնակցի ՕԽ նախապատրաստական բոլոր փուլերին:
Երևանի պետական բժշկական համալսարանն անդրադարձել է կատաղություն հիվանդությանը, դրա կլինիկային և նման դեպքերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններին:
Իսկ ոմանք էլ գողություն են կատարել՝ փորձելով իրենց ինքնությունը թաքցնել նապաստակի կոստյումի կամ ստվարաթղթե արկղի հետևում։ Մյուսներն էլ չեն կարողացել գողացված ապրանքը տեղավորել մեքենայում։
Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհի ահազանգել էր ոստիկանություն, որ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան` արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած:
Կատարվում է նախաքննություն:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2023 թվականը բավական ակտիվ տարի էր։ Թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացրել 8 առաջնախաղ՝ «Բալզամինովի ամուսնությունը», «2+2», «Թագավորների խաղերը», «Ֆարյատևի երևակայությունները», «Մկների ժողովը» մանկական ներկայացումը, «Շնիկով տիկինը», «Զառանցանք երկուսով»-ը, «Փոքրիկ ողբերգություններ»-ը։
Ըստ Պենտագոնի՝ երկու ղեկավարները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, միևնույն ժամանակ Բրաունը «վերահաստատել է բանակ-բանակ հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը»։
Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Կիպրոսից բացի այլ ուղղություններով ևս ակտիվ աշխատանք է տարվելու, մասնավորապես Չեխիայի, ԱՄՆ-ի։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:
Նոյեմբերի 6-ին լեհ ավտոփոխադրողներն սկսել են բողոքի ակցիա՝ արգելափակելով Ուկրաինայի հետ սահմանին գտնվող երեք հիմնական հսկիչ անցակետերը: Նոյեմբերի 23-ին դրանց է ավելացել չորրորդը։ Լեհերը պահանջում են վերացնել 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Ուկրաինայից բեռնատարների վարորդներին Եվրամիության կողմից տրամադրվող արտոնությունները։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ:
Ըստ ՄԱԿ-ի՝դեկտեմբերի 21-ի զեկույցի՝ Գազայի հատվածի բնակչության մեկ քառորդը՝ ավելի քան կես միլիոն մարդ, սովի է մատնված։
Դատավարությունը 2024թ. արդեն բավականին հետաքրքիր է լինելու. Ռուբեն Մելիքյան
Անհրաժեշտ է հարցաքննել փորձագետին. Տիգրան Աթանեսյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10 տոկոսի չափով:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ պարզվել է, որ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։
Ըստ El Confidencial թերթի տեղեկատվության՝ սկզբում Մադրիդը ձգտել է հասնել ամբողջ համայնքի ներգրավմանն այդ առաքելությանը։ Այսպես, դեկտեմբերի 20-ին կայացած արտակարգ նիստի ընթացքում ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեն միաձայն հավանություն է տվել նախաձեռնությանը մասնակցությանը՝ Atalanta գործողության ընդլայնման միջոցով։
Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է. Հայկ Մամիջանյան
«Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ-ն դեկտեմբերի 19-ին «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային և մասնագիտական մտահոգությունների կապակցությամբ նախաձեռնել էր խորհրդակցություն՝ պատմության ուսուցիչների, մասնագետների, գիտնականների, դասավանդման մեթոդաբանների, դասագրքերի ստեղծման գորցընթացներին տիրապետող, դասավանդման հարցերի գիտակ, ուսուցիչների վերապատրաստման հետ առնչվող գործիչների մասնակցությամբ:
Մենք չգիտենք արդեն ում դիմենք, անճար ենք. ձկնաբույծ
Վարդանյանը ոչ միայն վաստակաշատ պետական գործիչ էր,որի կառավարման օրոք հիմվեց Ջերմուկ քաղաքը, այլև հետաքրքիր և ուրույն ձեռագիրն ուներ։ Նա հեղինակել է երկու երկու գիրք ՝ «Ջերմուկ» և «Կյանքս իզուր չանցավ»։ Երկուսն էլ նվիրաված են իր «մեծ երեխային»՝ Ջերմուկ քաղաքին։
Դեկտեմբերի 21-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 25-26-ի ցերեկը ևս 4-6 աստիճանով։
Վթարի հետևանքով Նիվայի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ թույլ տրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը նաև ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինյալները հարձակվել են զինվորականներին տեղափոխող ավտոմեքենաների վրա այնպիսի վայրում, որտեղ կտրուկ շրջադարձի և վատ ճանապարհի պատճառով մեքենաները դանդաղեցնում են ընթացքը։
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը: