Պատրաստակամություն եմ հայտնում առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիրին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Քուվեյթի Պետության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր այս առաքելության իրագործման ճանապարհին։

Մեր երկրների միջև առկա հարաբերություններն ունեն զարգանալու և խորանալու ներուժ։ Պատրաստակամություն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031