Ձեր վերընտրությունը նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի արդյունքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը կշարունակեք ծառայեցնել ինչպես Ձեր երկրի հետագա զարգացմանն ու առաջընթացին, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում խաղաղության և կայունության հաստատմանը:

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը, ինչը վկայում է եգիպտացի բարեկամ ժողովրդի՝ Ձեր նկատմամբ ունեցած վստահության մասին, նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը և հնարավորություն կընձեռի շարունակելու համատեղ համաձայնեցված մեր ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության աշխուժացմանն ուղղված ջանքերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական բարգավաճում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031