
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք` Արմավիրում. տղամարդը խոստովանել է արարքը

Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհի ահազանգել էր ոստիկանություն, որ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան` արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած:
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր խոշտանգված ձագերին:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը դրսևորել էր Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 42-ամյա բնակիչը: Դեկտեմբերի 20-ին նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Հանգամանքները պարզվում են: