Չավարտված պատերազմի առաջին զոհերը
Ոստիկանները բռնի ուժ են կիրառում Երևան-Երասխ ճանապարհը փակած վարորդների նկատմամբ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ կատարված լայնածավալ հարձակումից և ՀՀ իշխանությունների կողմից չմիջամտելու վերաբերյալ հայտարարությունից հետո Երևանում, ինչպես նաև ՀՀ այլ վայրերում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր և քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Համացանցում առկա տեսագրությունների, ինչպես նաև հավաքների անմիջական դիտարկման ընթացքում վերհանվել են իրավապահների կողմից բազմաթիվ անհամաչափ և օրենքով չնախատեսված միջամտության դեպքեր։
Ժամեր անց մեզ տեղեկացնում են, որ Լևոնը ձերբակալված է ոստիկաններին ծեծելու համար (պարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել):
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին
Էն Մելքոնյան Գագոյին ու Քոչարյան Անդոյին էլ ասա, դրանց էլ է աչքիս Նիկոլը թուրքերին հանձնելու որպես պատերազմի մասնակիցներ։
Չեմ կարծում, որ ռուսներն այնքան հիմար են, որ չեն հասկանում պարզագույն հանգամանքներ: Օրինակ, երբ Նիկոլի դեմ խոսում է Մարգարիտա Սիմոնյանը, անգամ ես եմ ուզում պաշտպանել Նիկոլին:
Վրաստանի իշխանությունը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է ներգրավվել «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մեջ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում։
Ակցիա՝ Անդրանիկ Քոչարյանի տան դիմաց. նա ասել էր՝ եթե անհրաժեշտություն լինի՝ կրակելու են ցուցարարների վրա
2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։ 2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։
Արցախում գուցե նոր աղետ է հասունանում։ Այս մասին իր ««Ողբերգական հանգուցալուծում Արցախում» հոդվածում գրել է Քարնեգիի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը։
Վերջին դեպքերից հետո ադրբեջանական կողմը բավականին մոտեցել է Ստեփանակերտին: Սակայն տեղեկությունը, թե նրանք Ստեփանակերտի արվարձաններում են, դժվար է հասկանալ` որքանով է համապատասխանում իրականությանն ու որքանով է ֆեյք ու սարքած: 168.am-ի հետ զրույցում ասաց այս պահին Ստեփանակերտում գտնվող մեր զրուցակիցը:
«Հիշեք, որ զանգվածային անհնազանդություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը իրավաչափ չի կարող համարվել, եթե ակնհայտ երևում է, որ անձանց ազատությունից զրկելը պայմանավորված է եղել իրավապահ մարմինների՝ ցույցերին վերջ դնելու կանխամտածված մարտավարությամբ»:
ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը, 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական (ի դեպ, սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր):
Արտակ Բեգլարյան միջոցով, չգիտեմ՝ ուղղորդված, թե ոչ, ապատեղեկատվություն է տարածվում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն այս օրերին անընդհատ տեղեկություններ է ստանում, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ժողովրդի, այլև մի շարք քպականների ու պետական կառույցների պաշտոնյաների սրտով չէ: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ մի շարք ոստիկաններ համակարգից դուրս գալու դիմումներ են գրել՝ չցանկանալով կոտորել սեփական ժողովրդին:
Արցախից ստացվող տեղեկատվությունը անհանգստացնող է, էմոցիոնալ, երբեմն` հակասական, երբեմն` անորոշ: Մեկ բան հստակ է՝ շատ համայնքներ կտրված են մայրաքաղաքից, հստակ թվեր չկան զոհվածների և վիրավորների մասին, շատ ընտանիքների անդամներ չեն գտնում իրար, քաղաքացիական շատ անձանց և զինվորականների ճակատագիրն ուղղակի անհայտ է: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ մարդիկ, որոնք կարողանում են Ստեփանակերտից իր հետ կապ հաստատել, մեկ բան են պահանջում:
Մարդիկ իսկապես մտահոգված են իրենց անվտանգության համար, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրավունքները, Միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախյան կողմից ոչ ոք վստահություն չունի, որ որևէ խոստում կիրականանա։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ հատկապես անվտանգության միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհավանական է: Քանի որ բոլորը տեսան, թե որքան արագ կարող է այն փոխվել, մարդիկ իսկապես ցանկանում են հեռանալ և չեն ցանկանում մնալ այստեղ:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հանրապետության հրապարակի երեկվա այս լուսանկարը՝ գրելով. «Ես չգիտեմ՝ վախենում ա նիկոլը, թե չէ։
Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգեւավճարները այլեւս որեւէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգեւավճարների քանակով, այլեւ հիմնավորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում քննարկվում է ներքին անարդարության հարցը, թե ինչպես են բաշխվում գործուղումները, որ Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը դառնում են արտոնյալներ: Նրանք գրեթե ամեն տեղ միասին են մեկնում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանության հարցը բարձրացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում: Մեր հայրենակիցների մի մասը, հնարավոր է, չնայած ուշ գիշերվան (ո՞ր նորմալ մարդն է հիմա կարողանում քնել), ուշադիր հետևում էր այդ նիստի ընթացքին, հնչող ելույթներին, տրվող գնահատականներին: Ասել, թե օտարների, այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցվող գնահատականներում շատ […]
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 826 խաղաղ բնակիչ կա։
ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ երբեմն միտումնավոր ստեր են տարածում, բայց դա անում են հարկադրված, քանի որ կուսակցության քաղտեխնոլոգներն ասում են, որ նույն սուտը պետք է այնքան կրկնել, որ բոլորը, անգամ սուտ ասողը հավատա իր ասածին: Այսպես ասած` տեղեկատվական աղբի մեծ քանակն ի վերջո կարող է վերածվել որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց:
Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած, համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության անդամները երեկ՝ նիստի մեկնարկին, հոտնկայս էին «մեծարգո վարչապետին» դիմավորելիս, սակայն զոհերի հիշատակը նույնքան կազմակերպված չհարգեցին։
Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այն դատավորն է, որը հանուն Արցախի պայքարող եւ անհնազանդություններ իրականացնող ցուցարարներին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ երիտասարդը արցախցի է, նրա ընտանիքը Ստեփանակերտում անվտանգ գոյության պայքար է մղում:
Հիմա էլ չի գալիս երազներիս, խնդրում եմ, աղաչում, որ գա, մի բան ասի, բայց էլ չի գալիս: Երևի դեռ ասելիք չունի: Երբ ունենա, նորից կգա երազիս: Աշխատում եմ չլացել երեխաների մոտ, մեր ծնողների, ընտանիքի անդամների մոտ: