Ստեփան Մնացականյանը կգործուղվի Սերբիա
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը կգործուղվի Սերբիա։
Նա սեպտեմբերի 10-14-ը Բելգրադում կմասնակցի Եվրոպական հարևանության քաղաքականության Արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրների բարձր մակարդակի սեմինարին մասնակցելու նպատակով:
Մնացականյանի՝ Սերբիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։