ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ընտրական վարկանիշը մի փոքր ավելի բարձր է, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երեք նահանգներում, որոնք կարող են առանցքային դեր խաղալ նախագահական ընտրություններում, հաղորդում է The Hill-ը՝ վկայակոչելով Marist Poll-ի հոկտեմբերյան հարցման արդյունքները:
Մեդվեդևը նշել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը Վրաստանում փոխվել է։
Bloomberg Billionaires Index-ը ներկայացրել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց թարմացված վարկանշային ցուցակը: Ըստ գործակալության տվյալների՝ աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը: Նրա կարողությունը գնահատվել է 263 մլրդ դոլար:
Նոյեմբերի 1-ին, ժամը 19:47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լոմոնոսովի փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Աշխարհի 21-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել Մեցում (Ֆրանսիա) ընթացող ATP-250 մրցաշարին։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Թրամփը հայտարարել է, որ կեղծիք է եղել Փենսիլվանիայում վաղաժամ քվեարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
Դրանց վաղն էլ ե՞ք գիծ ուղարկելու: Եթե ուղարկելու եք, ապա հրահանգեք, թող գոնե սալոնի ամենաառաջին տեղում թուխս չնստեն, այլ վարորդի վզին։
Թայվանում մոլեգնել է վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ «Կոնգ-ռեյ» թայֆունը։ Տարերային աղետի հետևանքով զոհվել է երկու մարդ, շուրջ 600-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է CNN-ը։
Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ:
Դատարանների որոշումներով Ռուսաստանի Դաշնությունից 2024 թվականին արտաքսված անօրինական միգրանտների թիվը, 2023 թվականի համեմատ, կրկնապատիկ ավելին է, հայտնել է ՌԴ Դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովը։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում:
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Չինաստանի հետ՝ նպատակ ունենալով դադարեցնել ԿԺԴՀ-ի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությանը: Այս մասին գրել է New York Times-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների աղբյուրները։ Բանակցությունների փաստը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխության աննախադեպ սպառնալիքի առաջ, որը պայմանավորված է ջերմոցային գազերի արտանետմամբ՝ հանածո վառելիքից մեծ կախվածության պատճառով: Հակառակ այս ճգնաժամի մասշտաբներին, վտանգ կա, որ Բաքվում անցկացվող կլիմայական գագաթնաժողովը կարող է օգտագործվել օրակարգը հանածո վառելիքի օգտին առաջ մղելու համար:
Եվրամիությունը և Ճապոնիան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է համագործակցություն նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։ Փաստաթուղթը ստորագրվել է Տոկիոյում՝ Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այդ շարքում առաջնային են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության փաստացի ուրացման մասին, թուրք-ադրբեջանական նոր նախապայմանների անշեղ կատարումն այս վարչախմբի կողմից, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի անհեթեթ արտահայտությունները ՀՀ ինքնիշխան տարածքն իբր դիվանագիտության ուժով ազատագրելու հնարավորության մասին, և այլն։
2023 թվականին Հայաստանն արտաքին աշխարհ է արտահանել 8,37 միլիարդ դոլարի արտադրանք, հայտնում է World’s Top Exports-ը։
Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):
Ոչ մի «Հատուկ գործողություն» չէր լինի, եթե ԱՄՆ-ը բավականաչափ խելացի լիներ Ռուսաստանի հետ անվտանգության պայմանագիր կնքելու համար, RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ, այժմ «Ատլանտյան խորհրդի» գիտաշխատող Դանիել Ֆրիդը նշում է, որ ԱՄՆ-ն դեռ վերջնական հայտարարություն չի արել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։
Նոյեմբերի 1-ին, ժամը 19:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Իսպանիայի արևելքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Քո ժամանակը եկել է. երկրպագուները Հայաստանի մարզադաշտերում պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը
Թուրքիայում կարող են օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Կրեմլը հրաժարվել է կանխատեսել եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով գազի արտահանման հնարավոր գործարքի շուրջ իրավիճակի զարգացումը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրից Կիևը հրաժարվել է։
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով: Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
2024թ. հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած BRICS-ի գագաթնաժողովին մասնակցել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին:
Հայաստանում նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։