Հնդկաստանն առևտրի հաղորդակցությունների, առևտրային միջանցքների, էներգետիկ անվտանգության և աշխարհաքաղաքական առումներով շահեր ունի Հարավային Կովկասում և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է նրա տեսլականի հետ։
Նիգերիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևմտյան Կադունայի նահանգում անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թիվը հասել է 85-ի, 60-ից ավելի մարդ վիրավոր է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիգերիայի արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100,000 դրամների, 40+10 հազար դրամների և 50,000 դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ իրազեկելով դեկտեմբերի 1-ից անշարժ գույքի վարձակալության հետ կապված ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխությունների վերաբերյալ:
«Մենք կարծում ենք, որ մեր աշխատանքի արդյունավետությունը կարող է բարձրացնել Կասպյան խորհրդի, համագործակցության ֆորումի, երկխոսության ստեղծումը՝ առանց քարտուղարությունների կարգի բյուրոկրատական սխեմաների։ Մենք այս նախաձեռնության շահագրգիռ քննարկում ենք ակնկալում»,-ընդգծել է Լավրովը։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհացուցիչ է համարում ազգային առաջնության արդյունքները:
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ կործանիչներով հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական թիրախներին՝ ի պատասխան Լիբանանից իսրայելական տարածքի գնդակոծման։ Այս մասին հաղորդում է ԻՊԲ-ի տարածած հաղորդագրությունը։
«Արդեն ձևավորվում է Իլհամ Հեյդարովիչ Ալիևի «3+3» նախաձեռնությունը՝ այսպես կոչված «3+3» տարածաշրջանային հարթակը՝ հարավկովկասյան երեք երկրներն ու նրանց երեք հարևանները։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է»,- Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը։
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:
ԱԺ պատգամավորներ, վերացրեք էդ ֆիկցիան, ցիրկը՝ ընտրությունները, ես էլ չէի բռնվի. ինձ ինչի՞ եք խոշտանգում. Մամիկոն Ասլանյան
Անդրադառնալով տարածաշրջանում այդ առումով առկա գործիքներին ու հնարավորություններին, նա դրանցից առաջինը նշեց ուսանողների ներգրավումն ու փոխանակումը՝ հավաստիացնելով, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել ուսանողների։
Նարեկս խնդրեց՝ «ընկերներին» բան չասենք. երեխուս «արա» բառի համար են ծեծել բժիշկ Կոնդյանի թոռը, փոխտնօրենի տղան. մահացած աշակերտի հորաքույր
Դատավոր աշխատելու ժամանակ, կարող եմ ասել, հեղափոխական որոշումներ եմ կայացրել. Սերգեյ Մարաբյան
Կամ՝ էդ նույն էսօրվա նիստի մասնակից ավագանու սաստավը, մոռացե՞լ ա, թե ոնց էր ժամանակին դիֆերամբներ ձոնում Սերժ Սարգսյանին (նախագահ ջան, նախագահ ջան ասելով), հոտընկայս խմում նրա կենացը։
Մոսկվայում, Կասպյան հինգ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի առանձնազրույցը։
«Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարեց, որ Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում՝ ընդգծելով, որ Դելին ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երևանի որոշումը։
«Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,- ասաց դեսպանը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մայամիում ձերբակալել են Բոլիվիայում ԱՄՆ նախկին դեսպան Մանուել Ռոչային, ով մեղադրվում է հօգուտ Կուբայի լրտեսելու համար: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:
AFP-ին տված հարցազրույցում Բարսելոնայի և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն գնահատել է Կիլիան Մբապեի՝ «Ոսկե գնդակ» նվաճելու հնարավորությունը:
Ամերիկյան «New York Times» օրաթերթի թղթակից Օզլեմ Օզգյութ Յորեքլին պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի Փաթերսոն քաղաքում բնակվող թուրքերի շրջանում հարցում է իրականացրել: Թուրքական մամուլում հարցման արդյունքները որակվել են ուշագրավ:
2022 թվականի տվյալներով Չինաստանը զբաղեցրել է աշխարհի երկրորդ ամենամեծ մատակարարի դիրքը՝ աշխարհի զենքի մատակարար ընկերությունների 100 լավագույն ընկերությունների զենքի վաճառքից ստացված եկամուտների մեջ ունենալով 18% մասնաբաժին:
Բրոկոլին խառնեք քերած գազարի, խորանարդաձև կտրտած խնձորի, մանր կտրտած սոխի, ընկույզի ու չամիչի հետ:
Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1 տոկոս։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները թեթևակի աճել են։
Խանութից գնված պելմենիի հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, մասնավորապես, այն կարող է հանգեցնել սրտի խնդիրների, զգուշացրել է սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մատնանշել է հանրաճանաչ ուտեստի աննկատ վտանգավորությունը։
Ռուզան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեեեյ, ո՞վ կա այդտեղ․․․ Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված իմ հրաշալի ուսանող Գերասիմ Առաքելյանի մահվան համար․․․
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից հայ զինծառայողի մահվան դեպքին։
Երևանում ավարտվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը Հայաստանի ընտրանին նվաճեց ևս 6 մեդալ:
Ստոքհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2022-ին ամենից շատ զենք-զինամթերքի վաճառած 100 ռազմարդյունաբերական ընկերության անուն։