
Եղեգնավան գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի 5-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկի ետնամասում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 17։28-ին: Այրվել է մոտ 220 հակ անասնակեր: