
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնից զգուշացնում են՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության մարզերում սեպտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Սեպտեմբերի 3-5-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 5-7-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում՝ սեպտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ սեպտեմբերի 5-ին` 14-17 մ/վ, 3-4-ը՝ 10-13 մ/վ արագությամբ։