Բաժիններ՝

Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին

Ապրիլի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան լոգարանում բերանքսիվայր հայտնաբերել են տան բնակիչ 31-ամյա Արամայիս Զ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է շմոլ գազը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկատի հրամանատարի տեղեկալ: Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930