
Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակ են տոնել ԵԱ-ի առաջին տուրում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են անդրանիկ տուրի պարտիաները:
Հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության առաջին տուրում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը կիսեցին միավորը:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուրմրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանումկանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունքկստանան առնվազն 10 շախմատիստուհիներ: