Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում։
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռատկլիֆի հետ հանդիպման հնարավորության մասին։
Վատիկանը հայտնում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիշատակին նվիրված իննօրյա սուգի մասին, որը կմեկնարկի ապրիլի 26-ին՝ հուղարկավորության օրը։
Կիևը, խախտելով Զատկի հրադադարը, կարծես փորձում էր «քաշել» ԱՄՆ–ին՝ օգտագործելով ամերիկյան զենքը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շատ հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես ինքս իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում շատ փոքր դերակատարում եմ ունեցել այդ գործում՝ կատարելով հետազոտական աշխատանքներ և մշակելով դրա մասին մեր սենատորներից մեկի ելույթի նախագիծը։ Դա մի բան է, որի համար ես մեծ հպարտություն եմ զգում»,-ընդգծել է Կանադայի դեսպանը։
Նախագահ Աունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական կյանքում:
Ռուսաստանը մերժել է Սիրիայի նոր կառավարության խնդրանքը՝ իշխանությունից հեռացված և Ռուսաստան մեկնած նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու մասին։ Այս խնդրանքը ռուսական իշխանություններին է փոխանցվել հունվարին: Այս մասին ապրիլի 23-ին The New York Times-ին (NYT) տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի ժամանակավոր նախագահ և ջիհադական «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան:
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ: Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկյան տասներկու նահանգ հայց է հարուցել ԱՄՆ Միջազգային առևտրի հարցերով դատարանում՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի պատճառով։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը կարծում է, որ Հայաստանի դեմ ցանկացած արտաքին ոտնձգություն կանխելու միակ գրավականն ուժեղ պետություն ունենալն է՝ ուժեղ տնտեսությամբ ու հզոր բանակով, իսկ հզոր պետություն ունենալու համար առաջնահերթ է գիտական նվաճումների հենքի վրա տնտեսությունը զարգացնելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության համար Վատիկան իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա աշխարհի մի շարք ղեկավարների հետ։ Այս մասին նա հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
«Այսօրվա բանակցություններն արդյունավետ էին և հաջող, և զգալի առաջընթաց է գրանցվել հետագա քայլերի վերաբերյալ միասնական դիրքորոշման հասնելու գործում», – ընդգծվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հոսքի պատճառով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, որտեղ տեղակայված է նրա դագաղը, գրեթե ողջ գիշեր բաց է մնացել։ Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։
Սիրելի հայրենակիցներ, մենք հո լավ ենք հասկանում, որ թշնամին չի փոխվել։ Նա շարունակում է գործել ամեն հնարավոր միջոցներով՝ պատերազմներով, բռնագաղթերով, ճնշումներով։ Նրա նպատակը նույնն է՝ ոչնչացնել հայ ազգը, կոտրել մեր պետականությունը, տանել մեզ նոր հայրենազրկման։
Ապրիլի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում 3 ամսական երեխա է մահացել։
Ամենայն Հայոց կաթողիկոսը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս Վեհափառը հուշահամալիր այցելեց պաշտոնյաների այցից հետո:
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք նոր կորուստների, նոր մարտահրավերների և աշխարհում նոր հարաբերությունների ձևավորման պատմական փուլում։
Ռուսաստանի Դաշնությունը սգում է հայ ժողովրդի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձում։
«Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»
Ապրիլի 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 25-ին ժամը 18։30-ին կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Ծիծեռնակաբերդի բարձունք ենք եկել ջահերով և լույսով, բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը՝ ի տես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Լրատվամիջոցներում Wildberries մարքեթփլեյսի առաքման հետ կապված հրապարակումների առնչությամբ հայտնում ենք հետևյալը․ առաքման ծառայության վճարը նախկինում ևս եղել է, պարզապես այն ներառված էր ապրանքի ընդհանուր արժեքի մեջ։ Թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով, ընկերությունը որոշում է կայացրել առաքման արժեքը ներկայացնել առանձին տողով։ Սա օգնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գնորդներին ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչի համար են վճարում՝ տեսնելով առանձին ապրանքի և առաքման արժեքները։
Բժիշկ Մարկը ուռուցքաբանության ոլորտի հայտնի մասնագետ էր: Մի անգամ նա պատրաստվում էր մեկ այլ քաղաք մեկնել՝ շատ կարևոր մի կոնֆերանսի մասնակցելու, որտեղ պետք է նրան մրցանակ հանձնեին իր հետազոտությունների համար:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ապրիլի 25-ին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների TOP-10 երկրների շարքում է և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, սա 2025 թվականի առաջին եռամսյակի՝ հունվար-մարտ ամիսների տվյալն է: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2025 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին, ավտոմեքենաների ներմուծումը Վրաստան փոքր-ինչ աճել է, թեև մարդատար ավտոմեքենաները երկրի ապրանքաշրջանառության խոշորագույն ապրանքների վարկանիշում առաջին տեղն […]
Իտալացի գիտանականները հաստատել են, որ հեծանվավարությունը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել սեքսուալ խնդիրների առաջացմանը:
SMS-ներով աշխատելու պրակտիկան հավանաբար շատ է դուր եկել կառավարության ՔՊ-ական վարչախմբին։ Նիկոլ Փաշինյանի հայտնի SMS-ային պաշտոնանկություններից հետո որոշել են հիմա էլ SMS-ային գրոհ կազմակերպել քաղաքացիների վրա։