Բաժիններ՝

Հեծանվավարությունը «քայքայում է» տղամարդու առողջությունը

Իտալացի գիտանականները հաստատել են, որ հեծանվավարությունը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել սեքսուալ խնդիրների առաջացմանը:

Գիտնականները ուսումնասիրել են տղամարդ-հեծանվորդների ուրոլոգիական խնդիրները՝ կապված անկումների և շեքի շրջանում ուժեղ հարվածների հետ:

Ուրոլոգ Ալդո Ֆրանկո դե Ռոզեն պարզաբանել է, որ ուժեղ հարվածը կարող է տղամարդու մոտ հանգեցնել խորշիկավոր զարկերակի պատռվածքի՝ հանգեցնելով սեռական օրգանի խորշիկավոր մարմնի արյունազեղմանը: Այդպիսի խանգարումը կարող է նպաստել շարունակական ցավոտ էրեկցիայի առաջացմանը:

Հեծանվի նստատեղի միջոցով հասցվող փոքր վնասվածքները կարող են հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի: Այս ախտահարումը դիտվում է պրոֆեսիոնալ հեծանվորդների մոտ երկարատև մրցումներից հետո, գրում է Inopressa-ն:

Ալդո դե Ռոզեն նաև ընդգծել է, որ պետք է վերանայել հեծանվի անվտանգությանը վերաբերող հարցը, քանի որ հեծանվորդների մոտ արդեն երկար ժամանակ է՝ նկատվում են այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են՝ ուրետրիտը, արյունամիզությունը, ամորձիների ոլորումը և առնանդամի զգայունության անբավարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս