Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրերս ֆրանսիական Կանն քաղաքում թալանել են այն տունը, որում բնակվում էին վրաց ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին։
Վախը կարող է ազդել երիկամների և միզապարկի վրա: Բայց մարդուն շատ ավելի վնաս է պատճառում բարկությունը: Այն անձը, ով շարունակաբար բարկություն է ապրում, որպես կանոն, տառապում է լեղապարկի հիվանդությամբ: Այդ անհավասարակշիռ, չափից ավելի էմոցիան այնքան ուժեղ է, որ նույնիսկ առանձնակի բարկության պահերը կարող են վնասել լեղապարկը: Պատահական չէ, որ այդպիսի մարդկանց ասում են` դառը մարդիկ: Երբ նմանօրինակ մարդիկ գալիս են բժշկի մոտ, իրենց շատ դյուրագրգիռ են պահում:
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ամսվա յուրաքանչյուր առաջին երկուշաբթի օրը սննդից հրաժարվող մարդկանց մոտ լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի փոքր է, հայտնում է Բժշկական տեղեկատվական ցանցը:: Այսպես՝ քաղցողների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազում է 40%-ով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ամիրխանյանի հունիսի 5-ի դիմումի հիման վրա վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատման հրաման է ստորագրել։
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին:
ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՍՏՈՐԱՑՈՒՄ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Իշխանության հակաեկեղեցական հիստերիան` 2018-ից մինչև մեր օրեր
Թուրք լրագրող Մեհմեթ Չեթինգյուլեչը, որն իր 40-ամյա կարիերայի ընթացքում հայտնի է եղել «ճշգրիտ լրագրությամբ», բացահայտել է, որ հենց ինքն է 1993 թ․ հորինել «Վանա լճում հրեշի հայտնվելու» պատմությունը՝ տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։
Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում` դուռ բացելով ադրբեջանա- թուրքական միջամտության համար. Սուրենյանց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ իրավապահների տեղում, ապա կձերբակալեր Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։
Եթե դա չլինի կոմյունիկեում, ապա դրանում ոչ մի սարսափելի բան չի լինի», – հավաստիացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայի հետ կապված թեմատիկան կոմյունիկեում, հավանաբար, կլինի։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի», որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի: Այս մասին, ըստ РИА Новости լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ Լոնդոնում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ամենայն Հայոց կաոթղիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովի կողմից, և դա միակ կառույցն է, որ ունի իրավասություն նման մասշտաբի հարցեր բարձրացնելու և դրանց որևէ լուծում տալու:
Այդ ընթացքում Շառլ դը Գոլը և իր համախոհները ոչ մի դիմում ու հարցում չեն արել Վիշիի ռեժիմին, դրա պետական ինստիտուտները համարել են օկուպանտ ու չեն համագործակցել, պայքարել են, զրկանքներ կրել, բայց վերջում հաղթել (եթե օրինակ Երկրորդ աշխրհամարտն այլ կերպ ավարտվեր, հնարավոր է Վիշիի ռեժիմը մինչև հիմա մնար, իսկ դը Գոլն էլ հռչակվեր ձախողակ ապստամբ):
Թուրքիայում 1 միլիոն լիրայից ավելի բանկային ավանդ ունեցող անձանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 49 տոկոսով՝ անցնելով 2.3 միլիոնը։ Միևնույն ժամանակ, երկրում բանկային ընդհանուր ավանդները հասել են 17 տրիլիոն լիրայի։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը նոր մասնագետի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Հիմա փորձում է ապականել մեր հավատքը: Ինչու՞: Որ պատմության դասագրքերում ժամանակները համարվեն ապականված, ոչ թե ինքը:
Հ.Գ. Դե հասկանալի է,այդպես էլ պետք է լիներ, քանի որ նախարարությունը իր գործը պարտավորեցնում է հասարակական կազմակերպությանը, իսկ ֆինանսավորում է մասնավոր բժշկական կենտրոնը:
Հայտարարության համաձայն՝ «Գազային մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով ուղևորվող և իր կազմում նաև Թուրքիայի քաղաքացիներ ունեցող «Madleen» նավի նկատմամբ Իսրայելի ուժերի միջամտությունը միջազգային ջրերում՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
Այս պատերազմում հաղթելու է զուսպը, ինքնավստահը. Տեր Հեթում քահանա Թահվերդյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց ավիացիոն ՛՛սև ցուցակի՛՛ թարմացված տարբերակը՝ վերահաստատելով հայկական ավիափոխադրողների թռիչքների արգելքը ԵՄ օդային տարածք:
Տեղեկություն է տարածվել, որ Արամ Առաջին Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական կենտրոնի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև իշխանություն-եկեղեցի թեմային, որ ծավալվում է Հայաստանում:
2,9 միլիոն ընդհանուր բնակչություն ունեցող Հայաստանում 75.000 ներգաղթյալ է ապրում։ neews.am-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Global relocate հանդեսը։
Առիթ եղել է խոսելու, որ հայկական պետականության տակ ականները սկսվել են շարվել դեռևս վաղ 90-ականներից: Այս համատեքստում 1993թ.-ին Խորհրդային Հայաստանի ՊԱԿ նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանությունը և դրա չբացահայտումը մեր նորագույն պատմության ամենամութ էջերից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը: