
Է կարող է վաղը ներկա իշխանությունը ՀՀ-ի տարածքը հովվության հանձնի շեյխ ուլ իսլամ ՓԱՇազադեին, նա էլ Հայաստանում շարիաթ հաստատի, հետո՞, պիտի հանդուրժե՞ք․ Վահե Բեգոյան

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովուրդ, մի խառնվեք իրար, ներկա իշխանությունը, և ընդհանրապես որևէ իշխանություն աշխարհիկ պետություններում չունի և չի կարող ունենալ մանդատ ու լեգիտիմ իրավունք խառնվելու որևէ կրոնական կազմակերպության ներքին և հատկապես կադրային քաղաքականությունը:
Ամենայն Հայոց կաոթղիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովի կողմից, և դա միակ կառույցն է, որ ունի իրավասություն նման մասշտաբի հարցեր բարձրացնելու և դրանց որևէ լուծում տալու:
Պատմության ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս ձերբակալելու, արտաքսելու, աքսորելու, անգամ սպանելու դեպքում տվյալ անձը մնացել է Աստծո օծյալ Հայոց հայրապետ, և նրա փոխարեն ապօրինաբար կարգված «կառավարիչները» եղել ու մնացել են և հիշվում են նզովքով որպես հակաթոռներ:
Հարցը հետևյալն է.
Ա. Հայ եկեղեցու հավատավորները կհանդուրժե՞ն և թույլ կտա՞ն նման վերաբերմունք իրենց հայրապետի հանդեպ.
Բ. Անհրաժեշտ գիտելիք, բանականություն և քաղաքացիական գիտակցություն ունեցող ՀՀ քաղաքացիները կհանդուրժե՞ն իրենց ԱՇԽԱՐՀԻԿ պետության գործադիր իշխանության կողմից սահմանադրությամբ պետությունից անջատ կրոնական կազմակերպության (այս դեպքում ՀԱԵ-ու) ներքին գործերին միջամտելուը:
Է կարող է վաղը ներկա իշխանությունը ՀՀ-ի տարածքը հովվության հանձնի շեյխ ուլ իսլամ ՓԱՇազադեին, նա էլ Հայաստանում շարիաթ հաստատի, հետո՞, պիտի հանդուրժե՞ք:
Սա եկեղեցու ու եկեղեցականների դեմ արշավից առաջ հերթական հակասահմանադրական և պետության աշխարհիկության հիմքերը խարխլող հակապետական ակտն է:
Թե չէ ով է կուսակրոն, կամ ով կիսակրոն` դա ներեկեղեցական խնդիր է, և պետությունը երբեք Հայ եկեղեցու կարգերի ու կանոնների պահպանման երաշխավոր չի եղել և չի կարող լինել, դա իր իրավասություններից դուրս է:
Տոժե մնե բյուզանդիայի կայսր վիձիծի լի…»: