
Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի», որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի: Այս մասին, ըստ РИА Новости լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով և իրական խաղաղություն ձեռք չբերվի, ուղղակի ինչ-որ զինադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք, վիճելի տարածաշրջան կար Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»,-ամերիկյան Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսի «Սանչեսի էֆեկտը» շոուի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեդինսկին։
«Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,- հավելել է Մեդինսկին։