
Հասկանում եմ, որ նախարարության պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ն և ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել են «Շնորհակալություն բժիշկ» խորագրով միջոցառումը: Սակայն որոշել են «Լոտո» խաղալ, այսինքն բժիշկներին ընտրելու են ոչ թե մասնագիտական հմտություններով և կատարած աշխատանքով, այլ վիճակահանությամբ:
Հասկանում եմ, որ համակարգող փոխնախարարը, ինչպես նաև մի խումբ նախարարության այլ պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին և ապավինում են բախտին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան՝ գիտելիք, աշխատանքային փորձ, մասնագիտական սխրանքներ և այլն……
Հ.Գ. Դե հասկանալի է,այդպես էլ պետք է լիներ, քանի որ նախարարությունը իր գործը պարտավորեցնում է հասարակական կազմակերպությանը, իսկ ֆինանսավորում է մասնավոր բժշկական կենտրոնը:
Հ.Հ.Գ. Ի դեպ, այս նամակը ստացել են միայն նախարարության «սրտի» հիվանդանոցները, այսինքն նախարարը «Շնորհակալություն բժիշկ» կասի ընտրողաբար……..»։