
Հայաստանում 75 հազար ներգաղթյալ է ապրում. Global relocate

2,9 միլիոն ընդհանուր բնակչություն ունեցող Հայաստանում 75.000 ներգաղթյալ է ապրում։ neews.am-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Global relocate հանդեսը։
Հայաստանը աշխարհում վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը։
3,8 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում ընդամենը 2 հազար ներգաղթյալ կա։ Ըստ վարկանիշային աղյուսակի՝ ներգաղթյալների ամենամեծ թիվը Միացյալ Նահանգներում է (1,3 միլիոն մարդ):