Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Գրաց քաղաքի դպրոցում այսօր տեղի ունեցած կրակոցներից զոհվածների ընտանիքներին։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին։
Քաղաքային բյուջեի հաշվին միլիոններ են վճարում մասնավոր ընկերություններին՝ տարբեր փառատոներ կազմակերպելու համար. Ջազի փառատոն, գինու փառատոն, բալետի փառատոն, ու այդպես շարունակ։ Օրինակ՝ ջազի փառատոնի անցկացման համար վճարել են 34 մլն դրամ։
Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևը հայտարարել է, որ Մոսկվան և Սեուլը ներուժ ունեն վերականգնելու փոխշահավետ համագործակցությունը՝ երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։
Հայաստանյան առևտրային բանկերը զեղծարարության զոհ դարձած վարկառուների պարտավորությունների կատարման համար շուտով նոր հայտարարությամբ հանդես կգան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրազեկեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Բացարձակ դատարկ գործ է, սոսկ նախագահին դատարան տանել-բերելու համար հարուցված. Ամրամ Մակինյան
Ֆրանսիայում Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակում կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։
Այսօրվա ճնշումները քաղաքական վախերի հետևանք են։ Նիկոլ Փաշինյանը պարզապես հակաեկեղեցական հռետորաբանությամբ քաղաքական գործիչ չէ։ Նա լեգիտիմության բռնազավթող է՝ ուզուրպատոր, ով, կորցնելով հանրության ու ժողովրդի հարգանքն ու վստահությունը, թշնամիներ է փնտրում ազգի ներսում՝ ժողովրդական վրդովմունքը վերաուղղորդելու հստակ մտադրությամբ։
Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի խափանման միջոց բացակայելու արգելքը ու կիրառեց 5 միլիոն դրամ գրավ
Իշխանությունն իր գործնեության մեջ հետեւում է դասական աղանդավորական խմբերի տրամաբանությանը և փորձում է ինստիտուցիոնալացնել հայ հասարակության բարոյական քայքայման գործընթացը։
Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից։
Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստաթղթից, իրենք են հետ կանգնել։ Փակուղին շատ նորմալ է, բայց ե՞րբ չի եղել փակուղի. սկսած 1994 թվականից, տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, սակայն փակուղին չի նշանակում, որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Կներեք, բայց բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։
Պետք է ձևավորվի Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների խումբ, որը կազատի կառավարությունը սրբապղծությունից։ Նոր առաջնորդ պետք է առաջադրվի։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և ժողովրդի կամքի կրող, կաջակցեմ կամ անմիջական մասնակցություն կունենամ այդ գործընթացին։
«Հայաստանին դեպի ԵՄ տանող ստալինիստներն ու անգլախոս կթվորուհիներն էլ միգուցե չգիտեն, որ հոգևորի և աշխարհիկի տարանջատումը արդի Եվրոպահի հիմքն է, ծննդյան վկայականը, առաջնային պատճառն ու շարժառիթը»։
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։
«Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի» (Մատթ. 21:44)։
Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։
Ադրբեջանական «Էխո Բաքու» տելեգրամյան ալիքն ուշագրավ գրառում է արել՝ ներկայացնելով Հայաստանից Ադրբեջանի անվերջանալի պահանջների հաջորդականությունը՝ ապացուցելով, որ պաշտոնական Բաքուն Երևանի հետ հարաբերություններում խաղաղության չէ, որ ձգտում է։ Ադրբեջանական վերոնշյալ տելեգրամյան ալիքը ներկայացրել, խոստովանել է Ադրբեջանի իշխանության իրական ծրագրերը։
«Այսօր Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության ժամանակ իմ հանդեպ խտրական վերաբերմունքով հրաժարվել է ընդունելության արժանացնել Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Հերիքնազ Տիգրանյանը»։
N-համայնք մտնողները դա անում են կամովին, նրանք ունեն ընտրության իրավունք։ Բոլորը հնարավորություն ունեն՝ մտածելու, վերապրելու, հաշվարկելու իրենց որոշումն ու ազդեցությունը իրենց հետագա կյանքի վրա։
«Սա գրում է «Echo Baku» ալիքի խմբագիրը, նա երբեք ոչ մի դրվագով հանդես չի եկել Ալիևի դեմ, ուղղակի մեկ-մեկ անկեղծանում է ու հստակ ասում, որ Ադրբեջանի պահանջներն անսպառ են, իսկ «խաղաղության պայմանագրից» Փաշինյանը հենց խոսեց, սահմանին կրակելու են։ Ես դրա մասին ժամանակին մանրամասն գրել էի․․․»։
Որևէ ժողովուրդ մոլորակի որևէ անկյունում երբեք չի ունեցել եկեղեցի, զուտ որովհետև դա հակասում է քրիստոնեկան հիմնասյուներին: Ժողովուրդն ըստ քրիստոնեության սպանել ու սպանում է Աստծո որդուն: Ամեն տարի սպանում է, նա էլ ամեն տարի հարություն է առնում, հույս ներշնչելով նրանց, ովքեր աչք ունեն ու տեսնում են, ականջ ունեն ու լսում են: Այլ կերպ ասած՝ նրանց, ովքեր ժողովրդի մաս չեն կազմում:
Որպես համազգային եկեղեցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի առանձնահատուկ առաքելություն մեր ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային ինքնության պահպանման ու զարգացման գործում, ինչը հստակ ամրագրված է Սահմանադրության 18-րդ հոդվածով։
Կոմիտեի կազմում լինելու են (1) կարգալույծ հոգևորականներ, որոնք չարացած են Մայր Աթոռի հանդեպ, (2) աղանդավորների հորդաներ, (3) աթեիստ նեոբոլշևիկներ։
ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը շատ մեղմ է։
Կանադահայոց թեմը, իր ողջ հոգևոր դասը և հավատացեալ ժողովուրդը անվերապահ զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառ հայրապետին. Այս մասին հայտարարություն է տեղադրվել թեմի ֆեյսբուքյան էջում։
Նիկոլ Փաշինյանի և իր մի քանի կողմնակիցների հարցում ամեն ինչ պարզ է։ Նրա ու նրանց նմանների մասին Հայոց պատմագրությունը հարուստ ու ցավալի նյութ ունի՝ ուրացող Դավիթ Տաթևացի, ուրացող Մերուժան Արծրունի, ուրացող Վահան Մամիկոնյան, ուրացող մելիք Ֆռանգյուլ…
Թուրքիան ու Ադրբեջանը «Անսասան եղբայրություն-2025» և «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» անվամբ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: