Բաժիններ՝

«Ինտեր»-ը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին

Իտալական «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչը ռումինացի մասնագետ Կրիստիան Կիվուն է:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը նոր մասնագետի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Քրիստիան Կիվուն «Ինտեր»-ում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել 2007-2014 թվականներին, որից հետո ավարտել է կարիերան:

44-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է Միլանի Գրանդի երիտասարդական թիմերում, իսկ 2025 թվականի փետրվարից մինչև հունիսը եղել է իտալական «Պարմա»-ի գլխավոր մարզիչը:

«Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Քրիստիան Կիվուն փոխարինել է Սիմոնե Ինձագիին: Ակումբին երկու անգամ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս բերած իտալացին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Հիլալ» ակումբում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս