Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի հարվածները իր տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը կարող է կրկին արդյունավետ լինել, ինչպես 2015 թվականին:
Իրանի Քում նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ հունիսի 13-ից ի վեր ձերբակալվել է 22 քաղաքացի, որոնք, ըստ իրավապահների, կապ են ունեցել իսրայելական լրտեսական ծառայությունների հետ։ Այս մասին հաղորդում է «Fars» պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Քումի նահանգի ոստիկանության հետախուզության ղեկավարին։
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով նշանակումներ են կատարվել նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության և մարդկային ռեսուրսների կառավարման վարչություններում։
Բռնենք` Հրապարակում Թուրքիայի դրոշն այրենք, հետո էլ ասենք` հլը տեսեք. Փաշինյանը` Ստամբուլում
Բարերար Սամվել Կարապետյանի` փաստաբանների միջոցով հանրայնացված նամակն եմ կարդում, որն ամբողջության մեջ դատաիրավական համակարգի դիագնոզն է:
Հայաստանի Հանրապետությունում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Այս պատմությունը միայն մեր մասին չէ։ Այն մեր ամբողջ ազգի պատմությունն է։ Յուրաքանչյուր հայի պատմությունն է, որտեղ էլ որ նա լինի։ Հայրենիքի հանդեպ սիրո, ավանդույթների պահպանման, սերնդեսերունդ փոխանցվող արժանապատվության մասին։ Եվ այսօր, ինչպես միշտ, հենց այս արժեքների մեջ է թաքնված մեր ուժն ու մեր ապագան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներն Իրանի վրա, որոնք սկսվել են Թեհրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների նոր փուլից առաջ, նպատակ ունեն խափանել այդ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ: Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 13-ից սկսված հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3500-ը:
Աննայի նախնիները Գյումրիից են, դե գյումրեցիների նախնիներն էլ գիտեք՝ որտեղից են.Փաշինյանը՝ Թուրքիայում
Արաքսից այն կողմ Հայաստան չկա, Արաքսից այն կողմ Թուրքիան է. Փաշինյան
Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է առաջադրել 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին ճգնաժամի ժամանակ վճռական դիվանագիտական միջամտության համար։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու»-ն, համապատասխան պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 21-ին:
Ուկրաինայի տարածքը hունիսի 21-ի գիշերը ենթարկվել է լայնածավալ հարձակման՝ Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Իսրայելի ռազմական կենտրոնների ուղղությամբ։
Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, ըստ էության, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, և սա մեր երկրների շահերից է բխում, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սամվել Կարապետյանն ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը. վաղվա երթը սատարում է նաև. Մալյան
ՀԵՑ-ի «ազգայնացման» կոչերը, հուսով եմ էմոցիաներն անցնելուց հետո իրավական պետության բնորոշ գործընթացներով կգնան, քանի որ այլ պարագայում Հայաստանը երկարաժամկետ հայտնվելու է ավտորիտար, բիզնես անելու համար ոչ գրավիչ ու արտաքին ներդրումների կողմից մերժված երկրների ցուցակում։
Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե որպես Թուրքիայի հայ քաղաքացիներ, իրենք հանգիստ կզգանք, եթե նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը լավ անցնի։
Նա ներկաներին պատմել է ջրի գլխին կանգնած վիշապի մասին հայտնի անեկդոտը՝ նշելով` վիշապն էլ է ջուր ուզում խմի, թող խմի, ի՞նչ խնդիր կա։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաղեստինյան մասնաճյուղի ղեկավար Սաիդ Իզադին սպանվել է Իրանի Ղոմ քաղաքի բնակարաններից մեկում։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 190-րդ ստորաբաժանման հրամանատար Բեհնամ Շահրիյարիի մահվան մասին։
Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերն առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:
Հրանտ Դինքի աղջիկը՝ Դելալ Դինքը, Թուրքիայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «մեզ համար մեծ նշանակություն ունի, որ այս երկխոսությունը տեղի է ունենում և դուք այստեղ եք՝ Թուրքիայում»
Թուրքիայում Փաշինյանի և հայ համայնքի հանդիպման ժամանակ Մեջլիսի հայազգի պատգամավորը ելույթը նախ հայերենով սկսեց, հետո շարունակեց թուրքերեն:
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։
Տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանը։
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ամառային արևադարձն է։ Հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը, Հայաստանում 15 ժամ 2 րոպե»։
«Այնպես չէ, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի չեն ունեցել. այդ շփումները եղել, թեև ոչ այս ինտենսիվությամբ, սակայն դրանք եղել են թե՛ 1990-ականների սկզբին, թե՛ 2000-ականներին։ Քանի որ դրանք հետագա զարգացում չեն ունեցել, մենք հիմա, թեկուզ և դիվանագիտական հարաբերություններ չունենք, սահմանները բաց չեն, սակայն միջինացված զրոյական մի կետի կամ մեկնարկային միջակայքում ենք գտնվում։ Նոր հարաբերություններ և օրակարգ հաստատելու մասին է այս ամենը»,- ընդգծեց նա։
Հայաստանի համար չափազանց կարևոր է բարձրացնել իր մասնակցության աստիճանն այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Այդ մասին ասել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Sputnik–ի հետ զրույցում` խոսելով միջազգային տնտեսական ֆորումի, ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի եվրոպական ուղեգծից և մնա ԵԱՏՄ-ում: