
Պաղեստինյան ԻՀՊԿ ստորաբաժանման ղեկավարը սպանվել է Իրանում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաղեստինյան մասնաճյուղի ղեկավար Սաիդ Իզադին սպանվել է Իրանի Ղոմ քաղաքի բնակարաններից մեկում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ղոմ քաղաքի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Կացի խոսքով՝ Իզադին ֆինանսավորել և զինել է ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ։ «Հսկայական նվաճում է Իսրայելի հետախուզության և ռազմաօդային ուժերի համար, արդարադատություն՝ սպանվածների և առևանգվածների համար։ Իսրայելի երկար ձեռքը կհասնի իր բոլոր թշնամիներին», – ասել է նախարարը։