Ձեր անձի հետ կապված Անկարայի պաշտոնական շրջանակներում դրական կարծիք կա. Մեջլիսի պատգամավորը՝ Փաշինյանին

Թուրքիայում Փաշինյանի և հայ համայնքի հանդիպման ժամանակ Մեջլիսի հայազգի պատգամավորը ելույթը նախ հայերենով սկսեց, հետո շարունակեց թուրքերեն:

Նա նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպումը հայ համայնքի համար շատ ուրախալի է.

«Էրդողանի հետ ձեր նախատեսված հանդիպումը մեր համայնքում մեծ ուրախություն է առաջացրել: Ինչպես գիտեք՝ վերջին 20 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահն ազգային փոքրամասնությունների, հիմնադրամների հետ որոշակի քայլեր են ձեռնարկել, և հետ վերադարձի, նրանց իրավունքների հետ կապված որոշակի դրական քայլեր կան:

Ձեր անձի հետ կապված Անկարայի պաշտոնական շրջանակներում դրական կարծիք կա ձևավորված և այս գործընթացների վրա ձեր դրական դիրքորոշումները շատ արժևորվում են»։

Տեսանյութեր

Լրահոս