Հրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին խնդրեց Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել

Հրանտ Դինքի աղջիկը՝ Դելալ Դինքը, Թուրքիայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «մեզ համար մեծ նշանակություն ունի, որ այս երկխոսությունը տեղի է ունենում և դուք այստեղ եք՝ Թուրքիայում»

Նա Փաշինյանի Թուրքիա կատարած այցը համարում է պատմական։ Նա նաև կարևորեց, որ Փաշինյանը պատրաստվում է Էրդողանին Հայաստան հրավիրել.

«Մենք հարևան երկրներ ենք, և այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է խաղաղությունը: Մենք գիտենք, որ խնդիրները մեկ րոպեում չեն լուծվում, բայց կարևորը երկխոսությունն է:

Կուզենամ մի առաջարկ անել՝ Թուրքիայում շատ ՀՀ քաղաքացիներ կան, որոնք մեծ խնդիրներ ունեն, նորածիններ կան, որոնք թուղթ չունեն, հիվանդներ կան, որոնց բժշկական օգնություն է պետք: Խնդրում եմ, այստեղ դեսպանատան, հյուպատոսարանի նման դիվանագիտական մի կառույց է պետք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30