Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ:
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, կատարվող սահմանազատման աշխատանքներին՝ Ադիբեկյանը նշեց. «ՀՀ իշխանությունները մասնակցում են մի գործընթացի, որը ՀՀ-ին բացի վնասից՝ ոչինչ չի բերում, Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, որովհետև Ադրբեջանը պատրաստված է, ներկայացուցիչները 30 տարվա փորձ ունեն, իսկ Հայաստանից ընդգրկված են 3 տարի աշխատած, ուղղակի փողոց փակող անձինք, որոնք պատկերացում չունեն ո՛չ պատմությունից, ո՛չ աշխարհագրությունից, ո՛չ սահմանից: Ադրբեջանն ասում է՝ սա իմն է, իրենք արձագանքում են՝ քոնն է, վերցրու: Չեն հասկանում հետևանքները»:
Մարտի 12-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի Խուբսուգուլ լճում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, որտեղ շարունակվում է հետցնցումային ակտիվությունը 2021 թվականի հունվարին գրանցված հուժկու երկրաշարժից հետո։
Ինձ էին ասում «մաֆիոզ» իրավաբան, տեսանք՝ ով է Հայաստանում մաֆիա ղեկավարում. Ամրամ Մակինյան
Այս նյութերին տիրապետել կարող էր բացառապես քննիչը, ուրիշ ոչ ոք. Գեորգի Մելիքյան
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին, նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում։
Աբակ» Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիայի կազմակերպած «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան տեղի կունենա մարտի 14-ին:
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 2021 թվականի մարտի 11-ին հողին է հանձնվել Արցախյան վերջին պատերազմում նահատակված Արսեն Արտակի Սոլկարյանի աճյունը։
Ամրամ Մակինյանը՝ Ռուբեն Հայրապետյանի և որդու գործով սկանդալային բացահայտումների մասին. ՈՒՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը:
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր:
Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով երեկվանից տարածվող տեղեկությանը, թե բրիտանական HALO Trust ընկերությունը Արցախում լրտեսությամբ է զբաղվել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ կառավարությունը կրճատելու է ՄԻՊ-ի ֆինանսավորումը։
Արցախում մարտի 11-ին կատարված 41 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 3 դեպք:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ առատ տեղումների հետևանքով տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:
Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգագեին, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
2021 թ. փետրվարի 19-ից մինչև մարտի 9-ը վեց առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
Ռուսաստանի ՊՆ նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետներն Արցախում կառուցել են 9-րդ բլոկ-մոդուլային ավանը․ այն գտնվում է Ասկերանում և նախատեսված է 60 ռուս խաղաղապահների համար, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Զուլուների Գուդվիլ Զվելիտինի թագավորը մարտի 12-ին մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է տեղական News24 նորությունների պորտալը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքը։
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի` Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:
Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այցելել է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի Առաջնորդարան և շրջայց կատարել Սուրբ Նահատակաց եկեղեցում և վարժարանում:
Հայաստանում մարտի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 818 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177 104-ի:
«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»:
Մարտի 11-ին հրդեհ է բռնկել Tesla էլեկտրամոբիլներ արտադրողի գործարանի տարածքում՝ ԱՄՆ-ի Ֆրիմոնտ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԳՇ պետի պաշտոնից հեռանալը Օնիկ Գասպարյանը բազում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել քաղաքական-հասարակական տարբեր գործիչների հետ, գրեթե բոլորին վստահեցրել է, որ չի հեռանալու եւ հասնելու է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ նշանակվի արտահերթ ընտրությունների օրը։