Նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Փաստորեն, ըստ Կառավարության, ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ է հայրենանվեր, արհեստավարժ աշխատանքը, կրթությունն ու գիտությունը։
Ես ու թիմակիցներս ստեղծել ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, այսօր մեր երկրին անհրաժեշտ է այդ վերածնունդը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարեւոր ընդգծումներ ունի։
Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը քննության է ընդունել Ազգային ժողովի 8 պատգամավորների դիմումը՝ «Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» Արցախի Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 4-ի որոշման սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ:
Երեկ 168 Hours կայքով տարածված տեսանյութը եկավ ապացուցելու, որ ՀՀ իրավապահ համակարգում ստեղծվել ու գործում է հանցավոր համագործակցություն՝ բառիս ամենաքրեաիրավական իմաստով։
Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Ռուսական EADaily լրատվականը հրապարակել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանի հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձել է Հայաստանի քաղաքական վերջին զարգացումներին:
«Ինձ մոտ համոզմունք կա, որ ՀՀ ԶՈւ-ը հասել են իրենց պահանջին, ինչի մասին մենք կիմանանք երկու օրից։
Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանի իրավական համակարգի այլասերումը։
Ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել:
Ինչպես հաղթանակները, այնպես էլ պարտություններն ունեն իրենց սիմվոլները։ 44-օրյա պատերազմի ընթացքում որպես կեղծիք մատուցվող «Հաղթելու ենք»-ի ամենախոսուն սիմվոլներից մեկն Ալբերտ Հովհաննիսյանի ազդեցիկ լուսանկարն էր․ ցավոք, Ալբերտը զոհվեց պատերազմում։
Արցախում մարտի 10-ին կատարված 50 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 2 դեպք:
Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրադրությանը, ինչպես նաև Գլխավոր շտաբ երեկ Նիկոլ Փաշինյանի այցին։
Հայաստանից Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի լիգայի «Օլիմպիակոս» – «Արսենալ» հանդիպման մրցավարների տեսուչ:
Մարտի 11-ին Տոկիոյի Ազգային թատրոնում սկսվել է 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակի արարողություն ողբերգության օրվա տասնեորդ տարելիցի առթիվ: Հեռարձակումը վարում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, մեր տեղեկություններով, նրանց միջեւ միջնորդավորված երկխոսություն է ընթանում:
«Պետք չէ Գլխավոր շտաբի քայլերում անընդհատ քաղաքական հաշվարկ փնտրել, մեկ է՝ դա չկա, չեք գտնի։ Ինչպես առանց քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաների ԳՇ-ը գնաց իր դիրքորոշումը հանրայնացնելու ճանապարհով, այնպես էլ՝ առանց քաղաքական հիմնական դերակատարների հետ խորհրդակցելու, շարժվեց արդեն հայտնի ուղղությամբ։
Արտակ Դավթյանը պատերազմի օրերին ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, եւ իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես թույլ տված ձախողումների հետեւանք»:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն և Վարնկաթաղ գյուղերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն եւ ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վերընտրվել է նույն պաշտոնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 9-ի գիշերը Վազգեն Մանուկյանի կոչը՝ շրջափակել ԱԺ մուտքերը, պարզվում է, անակնկալ է եղել Հայրենիքի փրկության շարժման որոշ անդամների համար։ Այն համաձայնեցված չի եղել մյուսների հետ, նրանք զարմացել են, բայց ստիպված են եղել իրականացնել նրա կոչը։
Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն։
Հայաստանում մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 748 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 176 286-ի: