Բաժիններ՝

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 9-րդ բլոկ-մոդուլային ավանը

Ռուսաստանի ՊՆ նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետներն Արցախում կառուցել են 9-րդ բլոկ-մոդուլային ավանը․ այն գտնվում է Ասկերանում և նախատեսված է 60 ռուս խաղաղապահների համար, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, բլոկ-մոդուլային ավանները կառուցվում են ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու նպատակով։

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամաբ, ջրահեռացման համակարգով, ջեռուցմաբ և սանհանգույցներով: Զինվորականների համար տեղադրված են մահճակալներ, պահարաններ, խոհանոցի կահույք, սեղաններ, աթոռներ, սանհանգույց, էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։

2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մինչև 2021 թվականի ապրիլը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար 32 ժամանակակից մոդուլային ռազմական ավաններ կկառուցվեն: Արդյունքում, խաղաղապահ զորակազմի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի հարմարավետ պայմաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031