Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական. Հայր Ասողիկ

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առավոտից բազմաթիվ հեռախոսներ և հաղորդագրություններ եմ ստացել՝ այսօր հրապարակված անեծքի (նզովքի) իմ բանաձևման հետ կապված:

Անհրաժեշտ հավելյալ լուսաբանությունների փոխարեն ներկայացնում եմ միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյաի տեսամեկնաբանությունը:

Կնշեմ միայն՝ թող որևէ մեկն իրեն «չհոգնեցնի» Ճեմարանի բարձրագույն աստվածաբանական կրթություն ստացած հոգևորականին ուսուցանել կամ թելադրություն անել՝ հավատքի կամ հոգևոր կյանքի հետ առնչված խնդրիներին ինչպես արձագանքի կամ ինչպես դրանք լուծի:

Հոգևորականներս մարդահաճ չենք և քաջ գիտենք թե սիրել, թե խրատել, թե հորդորել, թե զգուշացնել, թե հանդիմանել, թե նաև՝ նզովել:

Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական, որը կիրառվում է սրտի ու հոգու խորին ցավով և արտասուքներով. մենք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև հանապազ աղոթք ենք մատուցում անխտիր բոլո՛րի համար, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ: Եվ այս նզովքից հետո էլ շարունակելու ենք սիրով աղոթել ամենքի համար, որպեսզի մոլորյալները դարձ ապրեն, իսկ ուղղամիտ հավատավորներն անսասան լինեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031