Մենք համացանցում տարածված լուսանկարների, տեսանյութերի և այլ հստակ տեղեկությունների հիման վրա հավաքագրել ենք պատերազմից հետո վանդալիզմի ենթարկված մեր պատմական-մշակութային հուշարձանների մասին ինֆորմացիաները և ցուցադրել սլայդի միջոցով: Ադրբեջանը շարունակում է մշակութային իր ջարդարարական քայլերը՝ փորձելով վերջ դնել հայկական հարուստ ու դարավոր մշակութային ժառանգությանը:
Ռումինիայի իշխող կոալիցիայի մաս կազմող PNL կուսակցության ներկայացուցիչ, Ռումինիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դանիել Գեորգեն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն ու իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին:
Մեկնարկել է «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացումը. ներկա է նաև Սերժ Սարգսյանը. ՈւՂԻՂ
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Շեֆերինը նկարագրել է, թե ինչպես էր իրեն զգում Սուպերլիգայի հայտարարման ժամանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին:
Այսօր՝ ապրիլի 26-ին, կյանքից հեռացել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը։
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Sputnik» գործակալությունը:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրոպական Սուպերլիգայի հետ կապված իրավիճակը մնում է անորոշ:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 25-ին և 26-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից:
Չինաստանը եւ Ռուսաստանը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցություն ցուցաբերել այն հարցերում, որոնք վերաբերում են պետական ինքնիշխանության, անվտանգության պաշտպանությանը եւ շահերի զարգացմանը:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։
Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ապրիլի 26-ին պաշտոնապես հավաստել է, որ դատարանում AstraZeneca-ի նկատմամբ հայց է հարցուցել ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարումների պարտավորագրի խախտման համար:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի աջակցություն ցույց տալ Ուկրաինային Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման գործում:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նարեկ Բ.-ն, որը 2020 թ. հունիսի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ամերիկացի լրագրող և վերլուծաբան Նիկոլաս Մորգանը, որը մասնագիտացած է Ռուսաստանի դաշնության և Թուրքիայի վերաբերյալ վերլուծություններում, անդրադարձ է կատարել Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառմանն ու Թուրքիայի արձագանքին։
Ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունը Գեղասար համայնքում իրականացնելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
NEWS.am-ի տեղեկութուններով՝ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ այս պահին Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարների խոշոր կուտակում կա, քանի որ մաքսատունը չի գործում։
Ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են սահմանել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքի շրջանների վրա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին, որում ասված է․ «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,– ասված է հայտարարության մեջ։
Ապրիլի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 378 դեպք, որից 152-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 5 փլուզման, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 147 կենցաղային կանչ. տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 15 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Սյունիքի մարզի Արավուս գյուղն ունի ավելի քան 170 բնակիչ, որոնք զրկվել են անվտանգությունից, աշխատանքից, գյուղի սեփական արոտավայրերից։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել համայնքի 63 հեկտար հողատարածքը։ Հիմա գյուղի մնացած հատվածը պաշտպանելու խնդիր կա։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ապրիլի 26-ի ցերեկը, 28-30-ն՝ առանձին շրջաններում, 27-ին, մայիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվելու «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են միջոցառման նախաձեռնողները:
Հայաստանի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: