Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:
Մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների:
Մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոտոցիկլ և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա. 18-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը:
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Բագրատունյաց փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Մ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
2021թ. մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ։
Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է Kan հեռուստառադիոկորպորացիան։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հնդկական» տարբերակի 10-ից ավելի դեպք, բայց դրանք վտանգավոր չեն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից մայիսի 20-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ 2-րդ մասնաշենքի հետնամասում նկատվում է դատապարտյալի շարժ:
ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 18.00 բոլոր սրտացավ մարդիկ լինեն Հանրապետության հրապարակում: (Կառավարության դիմաց)։ Փաստաթուղթը չի ստորագրվելու»։
Այն, որ Սև լճի հատվածում և Վարդենիսի սահմանին ադրբեջանական զինվորների անարգել զբոսանքը նախօրոք համաձայնեցված էր Հայաստանի քաղաքական իշխանության հետ, արդեն կասկած չի հարուցում, որի նպատակն էր արձանագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Ուզբեկստան:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ մոտ օրերս մտադիր է այցելել Մերձավոր Արեւելք։ «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 699-ի:
Կանադան վերահաստատել է, որ շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ին հակամարտության վերջնական կարգավորման հարցում:
Նախ սա կեղծ օրակարգ է. այդ երբվանի՞ց մենք սկսեցինք Ադրբեջանի տարածքով ճանապարհի մասին երազել, ով է ասել, որ մենք տենց ահավոր ուզում ենք Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանալ։ 3 տարի առաջ դըմփ-դըմփ-հու անողներ, կարո՞ղ է դուք էլ էիք այդ ժամանակ այդ ճանապարհն ուզում, թե՞ դուք էլ չզգացիք, թե ոնց այդ հիմարությունն էլ փաթաթեցին «ժողովրդի» վզին։
Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ, ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության հաղորդագրությունում:
Մայիսի 21-ին Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել քաղաքների փողոցները, որպեսզի տոնեն «հաղթանակը» մայիսի 10-ից իսրայելական բանակի հետ ծայր առած դիմակայությունում:
Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ներ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.