Կարծում եմ, որ 2018թ-ին, փողոցից դեպի երկրի քաղաքական իշխանություն մագլցած բախտախնդիր կապիտուլյանտների հետ ձեզանից շատերն էլ էին փխրուն հույսեր կապում: Բայց ավաղ, ունեցանք այն, ինչ ունենք այսօր:
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Իլհամ Ֆարզալիևը (İlham Fərzəliyev)։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Գավառում. ՈՒՂԻՂ:
Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարակ պլանը կարող է վերադառնալ ի շրջանս յուր, առկա է դինամիկա եւ հույս, որ կհաջողվի իրադրությունը շտկել:
Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է ընտրարշավը. ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները եզրափակել է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումներով:
Ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովին, ում հունիսի 8-ից անհետ կորած էին համարում, մահացած են գտել Արցախի Աղդամի շրջանում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ:
Կոչ եմ անում Հայաստանի հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին հունիսին 20-ին ներկայանալ ընտրատեղամասեր եւ քվերարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
«Ժառանգություն» կուսակցությունը մեծ անհանգստությամբ արձանագրում է՝ 2021թ հունիսի 20-ին մեր երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած վերջին երկու շաբաթներն աչք զարնեցին քաղաքակիրթ նախընտրական քարոզչական գործընթացի հետ աղերս չունեցող բառամթերքով և գործիքակազմով:
Մինչ գարշահոտ վիժվածքն ուղիղ եթերում աղերսում է գնալ իր հանրահավաքին, հանրապետության տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հունիսի 17-ի առավոտից ստացել է շուրջ 20 ահազանգ՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ։
Մնացել է 3 օր։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել երկրում Ստրուկների ազատագրման օրը դաշնային տոն ճանաչելու՝ մի շարք օրենսդիրների առաջադրած նախաձեռնությանը, որը նշվում է հունիսի 19-ին: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ իր կայքում մատնանշելով, որ ԱՄՆ-ի նախագահը «տեղական ժամանակով 15:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) կստորագրի համապատասխան օրինագիծը։
Ի տարբերություն ոմանց ավտոբուսներով հետևներիցս մարդկանց չենք տանում. Տիգրան Ուրիխանյան
Եթե Ադրբեջանում իմ նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերվեր, ես կհասկանայի՝ ելնելով իմ գործունեությունից, բայց Հայաստանի իշխանությունների կողմից իմ նկատմամբ նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես չեն սիրում Արցախի բարեկամներին և Ադրբեջանի հակառակորդներին, ինչպես իրենք՝ Ադրբեջանի իշխանությունները: Ես ոչ մի կերպ չէի սպասում, որ իմ բարեսիրտ քայլը, այն է՝ բարեկամական երկրում ներդրում կատարելը, կստանա նման պատասխան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառում, որ օրերս Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք գնալ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ ռազմաբազաների ստեղծման մասին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ նա ասել է այսօր Ադրբեջանից վերադարձից հետո։
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:
Հունիսի 17-ին ամերիկյան մի քանի ավիաընկերությունների աշխատանքում գրանցվել են զանգվածային խափանումներ:
««Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել Արտաքին գործերի նախարարություն՝ 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյայլները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ և որևէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ։
Հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն իր ուղերձում նշում է․ «Ժողովրդի իշխանության իրականացման միակ ճանապարհը ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելն է: Մեր երկրի համար այս դժվարին պահին գիտակցված ընտրությամբ իշխանություն ձևավորելը խիստ կարևոր է»։
Հետևել է տիկնոջ շատ կտրուկ, արժանավայել հակադարձումը՝ չներխուժել անձնական տիրույթ, չխոչնդոտել ի նպաստ հայրենիքի սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն։ Պաշտոնյայի արձագանքից ենթադրվում է հետևելիք քայլեր։
Դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ:
9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությանը վերջ տալու հսկայական հասարակական պահանջ կա․ տալու ենք այդ հարցի լուծումը. Քոչարյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունիսի 16-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ցուցադրած մուրճից հետո հաջորդած արձագանքներին: