Բաժիններ՝

Բայդենը հավանություն է տվել ստրկության վերացման օրը դաշնային տոն ճանաչելու գաղափարին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել երկրում Ստրուկների ազատագրման օրը դաշնային տոն ճանաչելու՝ մի շարք օրենսդիրների առաջադրած նախաձեռնությանը, որը նշվում է հունիսի 19-ին: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ իր կայքում մատնանշելով, որ ԱՄՆ-ի նախագահը «տեղական ժամանակով 15:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) կստորագրի համապատասխան օրինագիծը։

«Այդ առթիվ նախագահը եւ փոխնախագահը (Քամալա Հարիսը) ճառերով հանդես կգան Սպիտակ տան Արեւելյան սենյակում»,- նշված է հայտարարության մեջ:

Հունիսի 15-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որն ամրագրում է ստկության վերացման օրվա դաշնային տոնի կարգավիճակը: Հաջորդ օրն այդ փաստաթուղթը հաստատել է Ներկայացուցիչների պալատը: Ինչպես հունիսի 17-ին ընդգծել է Associated Press (AP) գործակալությունը, քվերակած 429 կոնգրեսականներից սոսկ 14-ն է հանդես եկել դեմ, եւ նրանք բոլորը հանրապետականներ են:

«Մեր դաշնային տոներն արտացոլում են երկրի պատմության կարեւորագույն ուղենիշերը, եւ ստրկության վերացումն այդ ուղենիշերից մեկն է»,- մեջբերում է AP-ն Նյու Յորքի նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլին Մելոնիի խոսքը: ԱՄՆում ստրկությանը վերջ է տվել 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը (1809 – 1865). նա 1863 թվականի հունվարի 1-ին ստորագրել է հռչակագիր ստրուկների ազատագրման մասին: Փաստաթուղթը, սակայն, հարավային նահանգների դիմադրության պատճառով փաստացի ուժի մեջ չի մտել մինչեւ ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի (1861 – 1865) ավարտը: 1865 թվականի դեկտեմբերին ընդունվել է Սահմանադրության 13-րդ ուղղումը, որն ստրկությունը փաստորեն չեղյալ է համարում երկրի ամբողջ տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս