Պեսկովը գնահատել է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարակ պլանը կարող է վերադառնալ ի շրջանս յուր, առկա է դինամիկա եւ հույս, որ կհաջողվի իրադրությունը շտկել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հանդես գալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերով։
«Գլխավորն այն է, որ, ըստ համալիր պլանի… կարող է վերադառնալ, ամեն բան կարող է վերադառնալ ի շրջանս յուր, առկա է որոշակի դինամիկա: Եվ մենք հույս ունենք, որ կհաջողվի իրադրությունը դուրս բերել ներկայիս վիճակից»,-ասել է Պեսկովը՝ խոսելով ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովում արծարծված իրանական պրոբլեմատիկայի մասին: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը 2019 թվականին՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չորս տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ է մտել մի օրենք, որը պարտավորեցնում է սկսել բարձրհարստացված ուրանի (20 տոկոսից) արտադրություն, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք գործարքի դրույթներից դուրս են, եւ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առեւտուր անել եւ ֆինանսական գործողություններ իրականացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: